РИА Новости. Սերգեյ Շոյգուն Բաքվի նախաձեռնությամբ բանակցություններ է վարել Ադրբեջանի Պն նախարարի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Պն նախարար Զաքիր Հասանովի հետ, «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը:
«Շաբաթ առավոտյան Բաքվի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների փոխհարաբերություններին և համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ, նրա խոսքով, Շոյգուն Հասանովին տեղեկացրել է ուրբաթ օրը սկսված զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգման մասին:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այդ միջոցառումը պլանային է և ոչ մի կերպ կապված չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ»,- նշել է նա:
Zham.am

