Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ
5
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերազմ Արցախում
Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի. Քննչական կոմիտե Արցախի ղեկավարության դատապարտումը Բաքվում՝ Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում. Արթուր Խաչատրյան Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․ դեսպանատունը կարող է վերանշանակել հարցազրույցի օրը Անարդյունավետ կառավարման արդյունքում առաջացած հերթական լիճը (տեսանյութ) Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Արևմուտքում շարունակում է ժայթքել կեղտի և համատարած խայտառակության էփշտեյն հրաբուխը Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Վաղարշապատի համայնքապետարանի անգործության հերթական դրսևորումը (տեսանյութ) Դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց Թագավորական անձնակազմը հրաժարվել է աշխատել նախկին արքայազն Էնդրյուի համար․ The Sun ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ Որպես ռեստորանային երգիչ Սպիտակցի Հայկոյին գերադասում եմ Նիկոլ Փաշինյանից. Միհրդատ Մադաթյան Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Անհայտ քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել է Կթույլատրեն նորից սիգ որսալ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան Թբիլիսիում զորակցության հանրահավաք կլինի՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Մենք մեր զույգ պետությունների եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ  Տեր-Խաչատուրյանը

-Հերթական անգամ Ադրբեջանը  ռազմական բախում սադրեց, այս  դեպքում ուղղակիորեն Հայաստանի հետ:  ՀՅԴ Բյուրոն հուլիսի 14-ին  հանդես եկավ հայտարարությամբ, որն  ուղղված էր ողջ հայությանը և  հավաստում էր  Դաշնակցության պատրաստակամության մասին  բոլոր  հնարավորություններով ծառայելու  Հայրենիքի ու հայության անվտանգության և  զարգացման գործին: Կարելի՞ է մի քիչ մանրամասնել:

-Նախ  ՀՅԴ մեծ ընտանիքի անունից  ես կրկին խոր ցավակցություն եմ  հայտնում  նահատակված հայորդիների հարազատներին, ինչպես եւ ողջ հայ ժողովրդին: Վիշտը բոլորինս է, ինչպես որ բոլորինս է զոհվածների եւ առհասարակ  բոլոր մեր քաջարի զինվորների ու սպաների անձնազոհ խիզախումը՝ հանուն  հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի պաշտպանության եւ հայ ժողովրդի խաղաղ գոյակցության: Մենք մեկ անգամ ևս  հպարտացանք, որ մեր թշնամու հերթական արկածախնդրական  փորձը բախվեց հայ մարտիկի ամուր եւ անսասան դիմակայությանը: Ու թշնամին էլ  ևս մեկ անգամ  ականատես եղավ ընդհանուր վտանգի շուրջ  կրկին բռունցքվելու  հայության հավաքական  կամքին:

Գալով ձեր  հաստատումին պետք է շեշտեմ, որ Դաշնակցությունն այն համահայկական կազմակերպությունն է, որը նման պատասխանատու պահերին միշտ արձագանքում է հայրենի կարիքների կանչին, մասնավորապես հավաստելով,  որ պատրաստ է իր բոլոր  հնարավորություններն ի սպաս դնելու հայրենիքի պաշտպանության եւ համակողմանի աջակցության գործին:

Մենք կապի մեջ ենք Հայաստանի ու Արցախի համապատասխան բարձրագույն ղեկավարության հետ՝ հունավորելու համար համահայկական նեցուկի դրսևորումները եւ համադրելու համար հայանպաստ քարոզչական աշխատանքն ու բանակին  օժանդակության ծրագրերը:

Հայտնի է, որ երկար ժամանակ  Ադրբեջանի ղեկավարությունը  վերադարձել էր իր հին հռետորաբանությանը, թեժացնում էր մթնոլորտը եւ  հավանական էր թվում, որ նման զարգացումները կարող են հանգեցնել  նոր, վտանգավոր հետեւանքների:  Պատահական չպետք է համարել  քաղաքական ու  քարոզչական այն ակտիվ  քայլերը, որոնք ավագ եղբոր՝ Թուրքիայի  հետ, ռազմական գործողություններին զուգահեռ, փորձեց նախաձեռնել  հակառակորդ կողմը: Գոհունակությամբ անդրադառնում ենք նաև, որ թշնամու քարոզչական արշավը ծանր պարտություն կրեց, Հայաստանի ու հայության հակահարվածը եղավ ազդու: Ադրբեջանում  պաշտոնանկ եղավ արտգործնախարարը և այս հարցով թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում  այժմ տիրում է խուճապի մթնոլորտ: Այս խուճապի անընդունելի դրսևորումներից է  Հայաստանի ատոմակայանը ռմբակոծելու Ադրբեջանի  հնչեցրած սպառնալիքը, որը, ընդհանրապես, միջազգային հանրությունը  մարդկության դեմ իրականացվող մեծագույն ոճիր է համարում:

-Այսինքն, ըստ  ձեզ, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին լուրջ  ծրագրե՞ր էր հետապնդում հրահրելով այս նոր ընդհարումը: Այս պարագայում քաղաքական-քարոզչական եւ ընդհանրապես ի՞նչ անելիք  ունի հայկական կողմը:

-Ես չեմ կարող հստակորեն ասել  թե ինչ  մտադրություն ուներ Ադրբեջանը սանձազերծելով եւ ընդլայնելով այս սահմանային միջադեպը, սակայն որոշ ենթադրություններ կարելի է անել մեկնելով ակնհայտ փաստերից: Օրինակ արձանագրենք, որ վերջին շրջանում ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան հետեւողականորեն փորձում էր արտաքին լսարանի  համար զարգացնել այն թեզը, թե  իրականում չկա արցախահայության  եւ նրա մարդկային ու ազգային իրավունքների հարց, այլ  հակամարտության առարկան Հայաստանի հարձակողապաշտ մոտեցումն է Ադրբեջանի նկատմամբ և նրանից տարածքի, այսպես ասած, բռնազավթումը: Պատահական չէ, որ սահմանային այս համեմատաբար խոշոր բախումը ձեռնարկվեց  ոչ թե Արցախի, այլ Հայաստանի նկատմամբ: Եւ սրան նախորդող ժամանակահատվածում էլ,  նույն սահմանագծում, ժամանակ առ ժամանակ կրկնվեցին նման սադրիչ  ձեռնարկումները:

Եւ իհարկե հայկական կողմն ունի անելիքներ: Անհրաժեշտ է նույն ակտիվ ու  համարձակ  հակադարձումը, որ տեղի ունեցավ ռազմական բեմում, կազմակերպել նաեւ քաղաքական-դիվանագիտական ճակատում: Ադրբեջանի անպատասխանատու ղեկավարությունը պատերազմական  հանցավոր գործողություն է իրականացրել անկախ գերիշխան երկրի դեմ, ինչն ի դեպ ոչ մի կապ չունի  Արցախյան խնդրի եւ նրա հանգուցալուծմանը միտող ուղիների հետ: Մյուս կողմից,  հերթական անգամ Ադրբեջանը քամահրական վերաբերմունք է դրսեւորում  Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ տարիներ ի վեր գործադրվող ջանքերի  եւ այս գործում ներգրավված միջնորդ կողմերի հանդեպ, երբ  բազմիցս բանակցության մասնակիցները հայտարարել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:

Ճիշտ պահն է  մերկացնելու ադրբեջանական ղեկավարության այս անպատասխանատու գործելակերպը  եւ պահանջելու միջազգային արձագանք:

Ճիշտ առիթն է բացահայտելու նաեւ  Թուրքիայի  միանշանակ ադրբեջանամետ  կողմնորոշումը, Հայաստանի նկատմամբ սպառնալիք հանդիսանալու հանգամանքը և նրա  հավակնոտ ծրագրերը, այս տարածաշրջանում ևս   ծավալուն հակամարտություններ հրահրելու և դրանցում, որպես փայատեր, մասնակից դառնալու փափագով:  Պետք է  բոլորի համար պարզ դարձնել, որ նման  դերակատարը չի կարող հավակնել անաչառ միջնորդի դերի:                                                                                                                         

Այս  բոլոր հարցերում պետական պաշտոնական, կուսակցական  ու այլ մակարդակներով հայկական կողմի անելիքները իրապես շատ են:

Իսկ  ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը  մեր արդեն իսկ ընթացք առած գործնական  քայլերի  մասին էր վկայում: Դաշնակցությունն իր շրջանային մարմիններով, Հայ Դատի գրասենյակներով ու հանձնախմբերով, ինչպես եւ  ուղեկից միություններով  ու համակիրներով ռազմական գործողությունների լուրն առնելուն պես աշխատանքի է անցել տարբեր ասպարեզներում:  Այդ աշխատանքն իր որոշակի պտուղները սկսել է, ու պիտի շարունակի տալ՝ տարբեր մակարդակներում:

-ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ խոսվում  էր  նաեւ հայկական զույգ պետությունների եւ հայկական բանակի կողքին լինելու մասին

Այդպես է. անշուշտ, մեր գործունեության ասպարեզը միայն արտաքին ճակատը չէ: Մենք մեր զույգ պետությունների  եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես: Այսօրէլ պատրաստ ենք  հանձնառություններ ստանձնելու, կազմակերպելու, կոչ անելու համակիր շրջանակներին  ու ողջ հայությանը համախմբվելու մեր անընկճելի եւ հերոսական բանակին  աջակցութիւն ապահովելու գաղափարի շուրջ: Այն ինչի մասին հիմա խոսում եմ, պարզապես հայտարարություն չէ, մենք  նման գաղափարի միս ու արյուն ենք հաղորդել եւ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, երբ կարողացանք  բավականին շոշափելի գումար հավաքել եւ տրամադրել մեր բանակի կարիքներին:

Եւ հիմա էլ  տվյալ գաղափարը վերջին իրադարձությունների ազդեցությամբ չէ որ օրակարգ է բերվել. բավական ժամանակ այս աշխատանքը նախապատրաստելու ընթացքի մեջ ենք եղել, իսկ այժմ անհրաժեշտ է այն տեղափոխել  իրագործման հուն:

Հայոց պետությունն ու բանակը մեր բարձրագույն  արժեքներն են, որոնց նկատմամբ սիրո ու գուրգուրանքի մենաշնորհ չի կարող լինել, կա համըմդհանուր պատասխանատվություն եւ մենք  մեր բաժին պատասխանատվության տերն ենք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>