«Մենք չէինք կարող չարձագանքնել Ադրբեջանի սադրիչ գործողություններին». Փաշինյանի. Տեսանյութ
Այսսօր՝ հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանն անտեսել է կրակի դադարեցման բազմաթիվ կոչերը համավարակի ֆոնին և ձեռնարկել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գործողություններ: Մենք չէինք կարող չարձագանքնել այդ սադրիչ գործողություններին: Դժբախտաբար, սադրանքները շարունակվում են մինչ օրս»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կոտրի մեր վճռականությունը և չի ստիպի մեզ գնալ զիջումների»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Բելառուս՝ Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելոը նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

