Մեր վիրավորների մասով վիճակը չի փոխվել, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա. Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ
Եթե ամփոփած լինենք, 120 խախտում ամբողջ սահմանի հատվածով, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Այս մասին Իջևանում ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը և նշեց, որ հիմա իրավիճակը հանգիստ է: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ, Արցախում գրեթե նույն իրավիճակն է:
«Մեր վիրավորների մասով վիճակը չի փոխվել, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա»,-ասաց նա: Ինչ վերաբերում է վիրավորների թվի վերաբերյալ տարբեր ցուցանիշներ ներկայացնելուն, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ընդհանրապես 36 դեպք է եղել, որոնց մեծ մասի դեպքում բժշկական միջամտության կարիք էլ չի եղել, 20 զինծառայողին բժշկական օգնություն է ցույց տրվել, տասը շարունակում են բուժվել:
«Ողղակի քննչական մարմին ցանկացած աննշան վիրավորման պարագայում որոշակի վարույթ է իրականացնում, և վիճակագրությունն ստացվում է ավելի բարձր»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

