Քանի ռազմաճակատից թեժ նորություններ չկան, հիշեցնեմ ներքին վտանգի մասին
Դիտել նաև
Բարի լույս։
Քանի ռազմաճակատից թեժ նորություններ չկան, հիշեցնեմ ներքին վտանգի մասին...
Երեկ քաղաքում էլի շատ էին առանց դիմակ կամ դիմակները քթներից իջացրած մարդիկ, նույնիսկ 2 ոստիկան տեսա, որ դիմակները դնչներին էին իջեցրած։ Խանութներում մի քանի տեղ առանց դիմակ մարդիկ տեսա, առանց դիմակ տաքսու վարորդ...
Տպավորություն ստացա, որ սահմաններում ռազմական գործողությունները հոգեբանական խաբկանք են առաջացրել, թե վիրուսն արդեն գնացել-կորել է։ Հասկանալի է. ծանր է մտածել միաժամանակ երկու տարբեր իրական վտանգների մասին։
Բայց վիրուսը չի գնացել, կա ու դեռ բավականին երկար մեր կյանքը թունավորելու է։
Չոր փաստ. անցյալ շաբաթը (հուլիսի 6–12) կորոնավիրուսով վարակվածների մահերի թվով, ցավոք, ռեկորդային էր. մեկ շաբաթում 106 մարդ է մահացել։ Այսինքն օրական միջինը 15 մահ։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

