ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ալիևը շատ լավ օգտվում է այն հանգամանքից, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեղարկվեցին. Տիգրան Չոբանյան

ՊՆ պահեստազորի փոխգնդապետ, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանն այն կարծիքին չի եղել, որ սահմանին հարաբերական անդորրը երկար կպահպանվի, հակառակը՝ կարծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն էլ ավելի է սրվելու:

«Ադրբեջանում իրավիճակը շատ անկայուն է: Ադրբեջանն իր գործողությունների հետևանքով հայտնվել է իր համար անհարմար ծուղակի մեջ, և այդ ծուղակից դուրս գալու համար պետք է փորձի գտնել հնարավորություն՝ գոնե ինչ-որ մի բան վնասել և ուռճացրած տարբերակով ներկայացնելով՝ փորձել հանգստացնել հանրությանը: Դա անելով արցախյան հակամարտության  գոտում՝ այդքան բացատրելի չէր լինի, իսկ Հայաստանի դեպքում միջազգային սահմաններ են, լուրջ բախում է համարվում, նույնիսկ չնչին մարդկային կորուստների պարագայում: Հետևաբար՝ խաբելով իր ժողովրդին, որ՝ հայերը հարձակվել են Ադրբեջանի վրա, թեժ ճակատամարտ է գնում, սա պատերազմ է, և հայտարարի երկրում պատերազմական իրավիճակ, ինչն Ալիևին թույլ կտա բանակը դուրս բերել փողոց և ճնշել ընդդիմադիր զանգվածին»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Տիգրան Չոբանյանի խոսքով՝ հայկական կողմի դիրքերի բարելավման արդյունքում շատ լուրջ նվազում են ադրբեջանական կողմի հնարավորությունները՝ վնասելու՝ ինչպես Հայաստանի սահմանը, այնպես էլ՝ սահմանային բնակավայրերը. «Հայկական այդ բնակավայրերն անընդհատ են եղել կրակի տակ, ես շատ լավ ծանոթ եմ այդ հատվածին: Այստեղ կոնկրետ գործողությունները գնում են բնակավայրերը, ենթակառուցվածքները ավերելու նպատակով, դա արվում է դիտավորությամբ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներն ավելի քան 100 հոգի կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող դիրքը գրավելու նպատակով: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա կարելի է համարել դիվերսիոն հարձակում:

«Հաշվի առնելով քանակությունը՝ խոսել դիվերսիոն ներթափանցման մասին, մի քիչ կասկածելի է: Իրականում, դա եղել է դասական մարտական օպերացիա՝ հատուկ նպատակով, և ունի զուտ ճակատային ռազմական գործողությունների բոլոր կանոնները: Դիվերսիոն ներթափանցումն ավելի փոքր խմբով զինծառայողների ներթափանցում է՝ էական վնաս հասցնելու համար կոնկրետ մեկ օպերացիա իրականացնելու և հետ քաշվելու նպատակով: Երբ գործողությունը գնում է ինչ-որ մի բան զավթելու, գրավելու համար, դիվերսիոն ներթափանցում չի կարելի համարել: Դա կոնկրետ զինվորական օպերացիա էր՝ մոտավորապես վաշտի կազմով, և իր զինատեսակը, սպառազինությունը և լրակազմը խոսում է նրա մասին, որ նպատակ է եղել երկարատև մարտական գործողություն իրականացնել, բայց ձախողվեց»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ այս ձախողումն Ադրբեջանին կկանգնեցնի՞, նա պատասխանեց. «Ադրբեջանին չեն հետաքրքրում իր զոհերը և չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում ճակատում այսօր: Սա ներքին էլեկտորատի խնդիր է, որն առաջացավ հենց իրենց արկածախնդիր գործողությունների պատճառով: Ալիևը պետք է ելք գտնի, հակառակ դեպքում իշխանությունը կկորցնի հենց հիմա: Ինչքան էլ ավտորիտար է, ինչքան էլ դաժան է ճնշում ընդդիմությանը, հենց հիմա կարող է իշխանությունը կորցնել»:

Նա ընդգծեց. «Ալիևը շատ լավ օգտվում է այն հանգամանքից, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեղարկվեցին: Եթե չկա հետաքննող գործիքակազմը, նա կարող է իր արարքը գցել հայերի վրա, բղավել, ինչը նա շատ ավելի լավ է անում, քան մերոնք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>