ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մեր բոլոր հաջողությունների հասցեատերերը հայ զինվորն ու սպան են և ՊՆ ղեկավարությունը». Վահե Եփրիկյան․ Տեսանյութ

«Այս օրերին, երբ բոլորիս ուշադրությունը սևեռված է սահմանին, հայ զինվորին, փորձում ենք միաբանման, բռունցքվելու, բոլորի ուժերը մեկտեղելու և հանուն Հայաստանի Հանրապետության գործելու կոչերով հանդես գալ, նվազեցնել իշխանություններին ուղղված քննադատությունը, մինչդեռ հատկապես Ֆեյսբուքում նկատելի են, առանձին օգտատերերի, պսևդո-լրատվամիջոցների կողմից անընդհատ շրջանառվում են որոշակի նյութեր, տեսանյութեր այն մասին, որ նախկինում բանակը թալանվել է, հիմա չի թալանվում, նախկինում մեր գեներալները դիրքեր են վաճառել, համագործակցել են ադրբեջանցիների հետ: Սա շատ մտահոգիչ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը:

Նա կարծում է, որ այդ հայտարարություններն արվում են հերթական անգամ հայ հասարակության մեջ սեպ խրելու, սևերի ու սպիտակների բաժանելու համար:

«Ես հետևում էի Եռաբլուրում վարչապետի կարդացած մահախոսականին Գարուշ Համբարձումյանի թաղման արարողության ժամանակ, և ինձ համար չափազանց ցավալի էր հետևել այդ տեքստին այն առումով, որ վարչապետը գեթ մեկ անգամ չհիշատակեց մեր թշնամու անունը, այն հանգամանքը, որ թշնամին տասնապատիկ ավելի տուժելու է իր սանձազերծած գործողությունների արդյունքում: Ըստ էության մինչ այժմ վարչապետը կոչով չի էլ ներկայացել հայ հանրությանը և նույնիսկ չի հրաժարվել իր «կիրթ» ու «կառուցողական» ձևակերպումներից Ադրբեջանի նախագահի ու ժողովրդի հասցեին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքների դիմաց, բայց ինքը չի տեսնում, որ վարչապետը ևս հետևում է այդ թեզին:

Խոսելով մարտական գործողությունների հետ կապված որոշումներ կայացնողների մասին, թե արդյո՞ք վարչապետն այժմ համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, Վահե Եփրիկյանն ասաց, որ օրենքով գոյություն ունի այն կարգավորումը, որ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը ստանում է բացառապես պատերազմական դրության ժամանակ:

«Հիմա, փառք Աստծո, մենք պատերազմական դրության մեջ չենք, հետևապես՝ Զինված ուժերի ղեկավարը պաշտպանության նախարարն է, գլխավոր շտաբի պետը, և վարչապետն այժմ գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ չունի, նման լիազորություններից չի օգտվում: Հիմա փորձում են վարչապետին հասցեագրել մեր զինվորների հաջողությունները, մինչդեռ մեր բոլոր հաջողությունների միակ հասցեատերը հայ զինվորն է, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, և քաղաքական ղեկավարությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- նկատեց Վահե Եփրիկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է հայաստանյան ԶԼՄ-ով հեռարձակվում, օրինակ, ադրբեջանցի սպանված զինվորի հուղարկավորությունը, նա պատասխանեց, որ դրա նպատակը կեղծ խաղաղասիրությունն է, մեր ուժերի ջլատումը, թշնամու ուժերին դիմագրավելու ոգին կոտրելը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>