Հակառակորդի հարվածից վիրավորված Չինարի գյուղի 48-ամյա բնակչի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ
Դիտել նաև
Տավուշի մարզում ավտոբուսը հայտնվել է անտառում․ կա 11 վիրավոր
«Ծիսական պարագաների հաշվառումը ներկայացրել են իբրև վանքի անխնամ վիճակ»․ Տավուշի թեմ
Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները
Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում
«Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին
Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով։
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջից

