Ադրբեջանը սպառնում է հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին
Դիտել նաև
Առաջիկա ժամերին Ատոմակայանը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ
Նոր ատոմակայանի կառուցման դիլեման
Բաքուն պատրաստում է էկոլոգիական և էներգետիկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Փաշինյանի թիմն էներգետիկ ճգնաժամի մեջ է գցելու երկիրը շատ մոտ ապագայում
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 2 տուրբագեներատորներ միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին
Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի
Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ նորագույն հրթիռները, որոնք մեր բանակի զինանոցում են, կարող են մեծագույն ճշգրտությամբ խոցել Մեծամորի ԱԷԿ-ը, ինչը ՀՀ-ի համար մեծ աղետ կդառնա»,- ասել է երկրի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյահլըն, հայտնում է Azerbaycan24-ը։
Դրանից ավելի վաղ նա պատասխանում էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Ում էր նա հակադարձում, սակայն, հասկանալի չէ․ հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։
Մեծամորի ատոմակայանը մոտ է հայ-թուրքական սահմանին։
Աղբյուր՝ Panarmenian.net