Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանի «խաղաղասիրության» արդյունքները

Իրենց «խաղաղության կուսակցության» անդամներ ներկայացնողները միայն գրգռում են թշնամու ախորժակը և բերում պատերազմ։ Սա քաղաքագիտական կանոն է Հայաստանի համար։ Եվ ոչ միայն Հայաստանի։

Հիտլերի հետ բանակցող Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը ևս «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ էր և հանուն խաղաղության գնաց նվաստացուցիչ գործարքի, սակայն նույնիսկ այդ գնով չկարողացավ խաղաղեցնել Հիտլերին ու զերծ պահել Անգլիան պատերազմից։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես դիրքավորվեց «խաղաղության կուսակցության» տիրույթում՝ պատերազմ հայտարարելով հայ ժողովրդի մի հատվածին։ Սկսվեց պառակտումը և պիտակավորումը՝ սևեր, հակահեղափոխականներ, հիասթափվածներ, շնաբարո դուրսպրծուկներ և այլն։

Որքան գարշաբերան էր Փաշինյանը հայ ժողովրդի մի հատվածի, նույնքան նրբանկատ ու կոռեկտ էր թշնամական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ։ Ինքն ու Աննա Հակոբյանը զարմանալի ինտենսիվությամբ և հետևողականությամբ խաղաղության, իսկ փաստացի՝ պարտվողականության քարոզ էին տանում Ալիևի ռազմատենչ հռետորաբանության աճի ֆոնին։

Փաշինյանն այնքան էր ուզում սեփական կետից հարաբերվել Ալիևի հետ, որ Դուշանբեում «ոտքի վրա» փաստացի չեղյալ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունները սահմանային միջադեպերը միջազգային մոնիտորինգի ենթարկելու մասին։ Նա ինստիտուցիոնալ համաձայնությունները փոխարինեց «վերելակայինով»։

Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններն, իրոք, բերեցին շփման գծում լարվածության որոշակի թուլացման, սակայն ակնհայտ էր, որ դա ժամանակավոր է և հետագայում ավելի մեծ խնդիրների պատճառ է դառնալու։

«Վերելակում» կնքած «համաձայնությունը» Փաշինյանն օգտագործեց սեփական «ես»–ի քարոզի, իսկ Ալիևը՝ արցախա-ադրբեջանական շփման գծում ինժիներական աշխատանքներ իրականացնելու համար։

«Վերելակային» զրույցից հետո Փաշինյանը սկսեց նախապատրաստել հայ ժողովրդին խաղաղության, իսկ Ալիևը՝ պատերազմի։ Մեր բոլոր զգուշացումներն այն մասին, որ ասիմետրիկ այս գործընթացներն ի վերջո հանգեցնելու են բախումների, ուշադրության չարժանացան ՀՀ ղեկավարության կողմից ու համապատասխան հետևություններ չարվեցին։

Եթե այս ամենին գումարենք նաև վարչապետի քաղաքականությունը ՀԱՊԿ–ում մեր դիրքերը թուլացնելու և հայ–ռուսական հարաբերությունները փսորելու ուղղությամբ, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Եվ բնական է, որ դրանից հետո Ադրբեջանը պետք է կրակեր։ Եվ կրակեց։ Ճիշտ է, մեր բանակն արժանի հակահարված տվեց, բայց այս խմորը դեռ շատ ջուր է տանելու։

Տապալելով բանակցային գործընթացը (բանակցությունների տապալումը ներկայացվում էր որպես դրական երևույթ ու «թավշյա» իշխանության գերհանճարեղ քաղաքականության վկայություն) և արտաքին քաղաքական կոպիտ սխալներ թույլ տալով՝ Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Բանակցային գործընթացի տապալումն Ադրբեջանում ուժեղացրեց «պատերազմի կուսակցության» դիրքերը, որի առաջին արդյունքը եղավ Մամեդյարովի պաշտոնանկությունը։ Դա նշանակում է, որ մեծ կռվին կարող է խանգարել միայն հրաշքը կամ էլ՝ Հայաստանի ներքին կյանքում փոփոխությունը։

Իրական խաղաղություն Հայաստանին կարող է ապահովել միայն, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>