«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
«Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին

Ադրբեջանում բոլորը՝ ազգայնականներից սկսած, վերջացրած դեմոկրատներով և լիբերալներով մի հարցի շուրջ ունեն կոնսենսուս. նրանք բոլորը հայատյաց են

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանում ընդհանրապես բողոքի ակցիաներ իրականացնելը շատ բարդ է, երկրի իշխանությունները զսպում են ցանկացած դժգոհություն: Այդ իսկ պատճառով նա Tert.am-ի հետ զրույցում տարօրինակ համարեց ադրբեջանցիների երեկվա բողոքը, որը սկզբից չէր արժանանում ոստիկանության դիմադրությանը:

«Սկզբից թվում էր, որ իշխանությունների կողմից ուղղորդված բողոքի ակցիա էր, քանի որ ոստիկանությունը կարծես թե չէր ցանկանում միջամտել, սակայն հետո բողոքավորները ցանկացան գրավել խորհրդարանի շենքը, որի ժամանակ էլ ոստիկանները սկսեցին կիրառել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, մահակներ և այլն»,-ասաց նա:

Նա նկատեց՝ քանի որ Ադրբեջանում բողոքի ակցիաներ հազվադեպ են լինում, ցանկացած առիթ տարբեր խմբեր օգտագործում են՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

«Կարող են նման ակցիաներին մասնակցել տարբեր խմբեր՝ ազգայնականներ, լիբերալներ, դեմոկրատեր, սոցիալական խնդիրներից դժգոհողներ և այլն, և այնտեղ իրենց ձայնը բարձրացնել: Երեկ էլ էր այդպես: Դժգոհում էին երկրի վիճակից, հայտարարում էին, որ պետք է գրավել Ղարաբաղը, հանդես էին գալիս՝ «Մահ հայերին» լոզունգներով և այլն: Ստացվեց նաև այնպես, որ մարդիկ հետո սկսեցին դժգոհել իշխանություններից, խոսել դավաճան գեներալներից»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, ըստ ռազմական փորձագետի, Ադրբեջանում բոլորը՝ ազգայնականներից սկսած, վերջացրած դեմոկրատներով և լիբերալներով, մի հարցի շուրջ ունեն կոնսենսուս. նրանք բոլորը հայատյաց են:

«Ցանկացած հարցի շուրջ կարող է լինել բանավեճ, սակայն այս հարցի շուրջ բոլորը միակարծիք են, և սխալ է կարծելը, որ եթե Ադրբեջանում իշխանության գան դեմոկրատ գործիչներ, ապա նրանց դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ այլ կլինի, նրանց հետ հարցը քննարկելն ավելի հեշտ կլինի»,-ասաց նա:

Կարեն Վրթանեսյանը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության բռնկման գնալն էլ պայմանավորված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից երկրում ստեղծված ծանր իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու ցանկությամբ:

«Այս կորոնավիրուսի դեմ պայքարում Ադրբեջանը հաջողություններ չի գրանցել, դրա հետ մեկտեղ երկրի տնտեսական վիճակն է վատացել՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների անկման հետ: Մեզ մոտ տնտեսական վիճակը վատթարացել է համաշխարհային տնտեսական վիճակով պայմանավորված, իրենց դեպքում՝ դրան գումարվում են նավթի գները: Այս ամենից մարդկանց ուշադրությունը շեղել էր պետք, արտաքին թշնամի էր պետք, դրա համար նման լարվածություն բռնկվեց»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ երեկվանից սահմանում հարաբերական անդորր է, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ գուցե Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, նման քայլի գնալը թանկ է արժենում իր համար:

«Գուցե նաև միջազգային ճնշում է եղել Ադրբեջանի նկատմամբ՝ ոչ հրապարակային տեսքով, բայց Ադրբեջանին ստիպել են հետ կանգնել իր քայլից»,-ասաց նա:

Ռազմական փորձագետը այնուամենայնիվ ընդգծեց՝ այս հարաբերական անդորրի ժամանակ և անգամ դրանից հետո ոչ լարված, խաղաղ իրավիճակում հայկական զինուժը պետք է պատրաստ լինի ցանկացած ռազմական գործողության բռնկման:

«Երբ կան սահմանին զինատեխնիկայի, սպառազինության կուտակումներ, տեղաշարժեր, ուրեմն ինչ-որ գործողություններ են նախապատրաստվում: Պետք է դրանց պատրաստ լինել ցանկացած իրավիճակում»,-ասաց նա:

Այս համատեքստում Կարեն Վրթանեսյանը վտանգավոր համարեց վերջին օրերին նաև Թուրքիայի ակտիվությունը, որ պատրաստ են աջակցել Ադրբեջանին: Նա հիշատակեց, որ վերջերս արտահոսք էր եղել այն մասին, որ Թուրքիան մշակել է Հայաստանի և Հունաստանի վրա հարձակվելու ռազմավարություն: Ըստ նրա՝ այդտեղ տարօրինակ ոչինչ չկա, այդպես անում են պետությունները. մշակում են իրենց ռազմական գործողությունների ծրագիրը, որ անհրաժեշտության դեպքում դրանք կիրառեն:

«Նման ռազմավարություն մշակվել էր նաև այն ժամանակ, երբ Էրդողանը պատրաստվում էր հարձակվել Սիրիայի վրա: Մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք,-ասաց նա, ապա հավելեց, որ մենք պետք է նկատի ունենանք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի գործիչ է, որին չեն մտահոգում միջազգային չափորոշիչները, իրավական նորմերը, և ինքը պատրաստ է դրանք ըստ անհրաժեշտության անտեսել՝ իր ցանկություններն իրականացնելու համար, այնպես որ մենք պետք է ընդունենք, որ մեր երկու հարևանները մահացու սպառնալիք են մեզ համար և ցանկացած պահի կարող են հայտարարություններից անցնել իրական գործողությունների»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>