Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունն ու վերսկսել բանակցությունները․ Մայք Պոմպեո
Դիտել նաև
«ԱՄՆ-ն և Ֆրանսիան առաջվա պես հավատարիմ են Մինսկի խմբի ընթացակարգում իրենց դերին». Պետդեպը՝ ԼՂ շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունների մասին
Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու․ Պոմպեո
Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Փոմպեոն հայտարարել Է, որ ԻՊ-ն շարունակում Է զգալի սպառնալիք ներկայացնել
ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից. Պոմպեո
ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել, դադարեցնել փոխհրաձգությունը և վերսկսել բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ»,-ասել է Պոմպեոն։
Zham.am