Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած ԵԱՀԿ դիտորդներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 31-ին, ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել եւ բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական բարելավման եւ զարգացման գործում, ինչպես նաեւ անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ ապրիլի 2-ին նախատեսված ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկմանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայանում են համատեղ ուժեղ թիմով, որը ղեկավարում եւ համակարգում է իր սկզբունքային դիրքորոշումներով հայտնի, փորձառու եւ հմուտ քաղաքական գործիչ՝ պարոն Իգնասիո Սանչես Ամորը:

Ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու ճանապարհին, նախագահը նշել է, որ երկրի իշխանությունները հենց այս տեսանկյունից են կարեւորում ընտրողների վստահության բարձրացումն ու ամրապնդումը ընտրական գործընթացի նկատմամբ: Այդ նպատակով լայն քաղաքական եւ հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում ընդունվեցին ու նոր ընտրական օրենսգրքում ամրագրվեցին ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմները սահմանող դրույթներ:

Նախագահի համոզմամբ, իրականացված մեծածավալ աշխատանքը թույլ է տալիս պնդելու, որ առկա են բոլոր նախադրյալները՝ քաղաքական կամք, օրենսդրական կարգավորումներ, տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանում լավ ընտրություններ անցկացնելու համար, եւ իշխանություններն իրենց իրավասության շրջանակում անելու են ամեն հնարավորը՝ դա իրականություն դարձնելու:

Նշելով, որ ընտրությունները, բնականաբար, ենթադրում են մրցակցություն, եւ ինչպես ցանկացած մրցակցային պայքարում, ընտրություններում եւս մրցանակային տեղ գրավելու համար մասնակիցներից շատերը երբեմն կարող են տրվել տարբեր՝ այդ թվում անընդունելի մեթոդների գայթակղությանը, Նախագահը այս համատեքստում չափազանց կարեւոր է համարել, որպեսզի բոլոր դիտորդական առաքելությունները ցուցաբերեն հավասարակշռված, անկողմնակալ մոտեցում եւ իրենց գնահատականը ձեւավորեն սեփական դիտարկումների ու հավաստի տեղեկությունների հիման վրա:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են ցուցաբերել համակողմանի օժանդակել բոլոր դիտորդական առաքելություններին՝ իրականացնելու իրենց մասնագիտական աշխատանքը, այդ թվում նաեւ ընտրությունների օրը եւ դրանից հետո:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը վստահեցրել է, որ մասնագիտական որեւէ շեղում իրենց աշխատանքում չի լինելու, եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որպես ընտրական գործընթացի դիտարկման գործում Եվրոպայի ամենափորձառու կազմակերպությունը, որը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է եւ իրականացրել է իրավիճակի գնահատման ուղղությամբ փորձագիտական մեծ աշխատանք՝ շարունակելու է նույն բարձր մասնագիտական որակով ու բարեխղճությամբ իրականացնել իր առաքելությունը:

Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ընտրությունների դիտարկման գործընթացում ներգրավել է մեծ թվով՝ շուրջ 30 հազար տեղական հասարակական կազմակերպությունների, որոնց կազմում ընդգրկված են բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ: Նա միաժամանակ կարեւորել է, որ բոլոր առաքելությունները պատասխանատու կերպով մոտենան իրենց աշխատանքին՝ ցուցաբերելով բարձր մասնագիտական մոտեցում:

Հանդիպմանը Իգնասիո Սանչես Ամորը նաեւ ողջունել եւ քաջալերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>