Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ՀԱՊԿ-ում ինչ-որ մեկը շտապել է հայտարարել Մշտական խորհրդի մասին՝ առանց իրավիճակն ուսումնասիրելու․ Զատուլին

Մինչ օրս կատարված վերլուծությունները իրականում հանգեցնում են նրան, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը դժվար թե կարելի է մեկնաբանել որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստված, պլանավորված եւ իրականացված ակտ, ինչպես նաեւ դա չի կարելի մեկնաբանել որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի ակտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինի խոսքերով՝ երկու կողմերի հայտարարությունները, որոնք տեղի ունեցածը համարում են գիտակցված սադրանք, ագրեսիվ գործողություն եւ այլն, արվում են հուզական եզրակացությունների հիման վրա՝ բոլորի համար հայտնի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ բարեկամական հարաբերությունների հիման վրա եւ ելնելով բոլոր այն խնդիրներից, որոնք կան հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունների բովանդակության մեջ․ 

«Իմ անձնական տեսակետն այն է, որ եւ՛ Ադրբեջանի իշխանությունները, եւ՛ ,Հայաստանի իշխանությունները, իրենց իսկ պատճառաբանությամբ, չեն բացառում այն հնարավորությունը, որ կարող են տրվել այդ իրադարձություններից օգտվելու գայթակղությանը, որպեսզի քաղաքական համախմբման կոչ անեն: Դա ինչ-որ չափով տեղի է ունենում: Անձամբ ես տպավորություն չեմ ստանում, թե մենք հակամարտության սկիզբը պետք է համարենք ապացույցն այն բանի, որ Ադրբեջանը պատրաստվել է հարձակվել։ Երբ ՈՒԱԶ-ը մոտենում է կամ փորձում է ինչ-որ տեղով անցնել, օդ կրակոցներից հետո բոլոր զինծառայողները փախչում են, իսկ հետո դատարկ ՈՒԱԶ-ը գնդակոծում են, որից հետո սկսվում է էսկալացիան: Այս ամենի սկիզբը նման չէ ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման փորձին: Սա այլ բան է, սա նման է ինչ-որ ինքնակամության, հիմարության, թյուրիմացության, միջադեպի, սակայն այն ամենը, ինչ հետագայում է սկսվել, կողմերի կողմից մեկնաբանվում է որպես լավ պլանավորված, մտածված սադրանք: Կարծում եմ, որ ներքաղաքական գործոնը տարբեր աստիճանի ճնշում է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչների վրա: Մենք տեսանք երեկ հանրահավաքներ Բաքվում, դրանք անցկացվում էին երկու կարգախոսներով՝ «Ո՛չ կորոնավիրուսին» եւ «Սկսի՛ր մոբիլիզացիա»: Ակնհայտ է, որ մոբիլիզացիայի ցանկությունը փոխկապակցված է ինչ-որ կերպ կարանտինից դուրս գալու ցանկության հետ, բայց դրա եւ կոնկրետ հանգամանքների մեջ շատ մեծ տարածություն կա։ Նույնը նաեւ Հայաստանում, որտեղ համավարակի հետ կապված դժվարություններ կան: Իմ անձնական գնահատականն այն է, որ Հայաստանի իշխանությունները շատ սխալներ են թույլ տվել ներքին քաղաքականության մեջ, լարված մթնոլորտ են ստեղծել երկրի ներսում՝ կապված ներքաղաքական պայքարի, ձերբակալությունների, կալանավորումների, դատական համակարգի բարեփոխումների հետ: Եվ ինչու այս դեպքում իրավիճակը այնպես չշրջել, որ երկրում մարվի ցանկացած ընդդիմություն եւ ցանկացած քննադատություն»։

Զատուլինը նաեւ նշեց, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվում իր պարտավորություններից։

«Ռուսաստանը հաստատում է ՀԱՊԿ անդամի իր պարտավորությունները, եւ եթե իսկապես Հայաստանի դեմ ագրեսիա լինի, ապա ուժի մեջ կմտնի պայմանագրի այն հոդվածը, համաձայն որի Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանն այնպես, ինչպես պաշտպանում է իր տարածքը: Այս դեպքում, դեռեւս նման որոշման պատճառ չկա: Մենք փորձում ենք կողմերին զերծ պահել կոնֆլիկտից, հուսով ենք, որ սահմանի վրա հրադադարը կշարունակվի: Իհարկե, մենք հասկանում ենք, որ չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, երրորդ երկրների, օրինակ՝ Թուրքիայի կողմից հրահրումը, աշխատում են այս հակամարտությունն օրորոցում մարելու մեր ցանկության դեմ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, նախ հայտարարեց իր Մշտական խորհրդի հրատապ նիստի մասին, բայց հետո հետաձգեց այն անորոշ ժամանակով, Զատուլինը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները որեւէ քաղաքական հայտարարություն չեն արել եւ չեն նախատեսել արտակարգ հանդիպում․ 

«Որքան ես հասկանում եմ, Հայաստանը նույնպես պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին` Մշտական խորհուրդ գումարելու պահանջով: Իհարկե՝ հարցը պետք է ուղղել ՀԱՊԿ աշխատակազմին: Սակայն խորհուրդը, որը պետք է տեղի ունենար անցած երկուշաբթի, ակնհայտորեն վաղաժամ էր եւ, հետեւաբար, հետաձգվեց: Այո, շատ անհաջող ստացվեց, որ ազդարարեցին հանդիպման մասին, այնուհետեւ այն հանեցին, սակայն ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է կենտրոնանանք դրա վրա եւ դրա վերաբերյալ շատ խորը եւ հեռուն գնացող եզրակացություններ անենք: Միակ եզրակացությունը, որ կարելի է անել, այն է, որ ՀԱՊԿ-ում ինչ-որ մեկը շտապել է հայտարարել հանդիպման մասին՝ առանց իրավիճակն ուսումնասիրելու»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>