Գոռ Վարդանյանն ու Խաչիկ Ասրյանը փառաբանում են Առաքել Մովսիսյանին (տեսանյութ)
Armtimes.com-ը գրում է. Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տան բակում մարզի ընտրողների հետ հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը: Նույն հանդիպմանը մասնակցող՝ դերասան Գոռ Վարդանյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը փառաբանում են Առաքել Մովսիսյանին: Խաչիկ Ասրյանը նույնիսկ մեկ անգամ ելույթ ունենալով չի բավարարվում եւ միջոցառման վերջում կրկին ելույթի համաձայն է խնդրում:
Նրանց ելույթները ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

