Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հավաքվածները ներխուժել են խորհրդարանի շենք, օգտագործվել են ջրցան մեքենաներ, հանրահավաք Բաքվում. Լուսանկարներ, Տեսանյութ

«Ինչպես գիտեք, երեկ ուշ երեկոյից Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Մայրաքաղաք Բաքվում ցուցարարների թիվը, որոնց միացել էի շրջակա քաղաքներից ժամանածները, կեսգիշերն անց հասել էր մի քանի տասնյակ հազարի (10-20 հազար)։ Այս իրադարձությունը ոչ միայն աննախադեպ էր իր մասշտաբներով, այլև այն հանգամանքով, որ ցուցարարները ինչ-որ պահի ներխուժեցին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։ Լուսադեմին ցույցը ցրվեց։ Քանի որ տեղեկատվության օբյեկտիվ սահմանափակումներ կան, ապա առկա տվյալների հիման վրա կանեմ մի քանի զգուշավոր ենթադրություններ։

- Ի սկզբանե ցուցարարները հանդես էին գալիս հակահայկական և ռազմատենչ կարգախոսներով՝ ի սատարումն բանակի։ Դժվար է չհավատալ, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակն է եղել ցույցի հիմնական գրգռիչը։

- Ցույցը չուներ ընդգծված առաջնորդներ, սակայն ակնհայտ էր, որ ինչ-որ պահից ցուցարարների որոշ խմբեր սկսեցին ներկայացնել իրենց «օրակարգը», որը որոշակիորեն տարբերվում էր վերևում նկարագրածից (թեև դարձյալ նույն գծի մեջ էր)։

- Ցուցարարների հիմնական կարգախոսներն էին՝ «Ավարտե՛ք կարանտինը, սկսե՛ք պատերազմը», «Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ», «Մուբարիզ», «Խփե՛ք Խանքենդիին», «Եթե գնանք այս գիշեր տուն, վաղը մեզ չեն թողնի նորից հավաքվել», «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին», «Վե՛ր կաց, ադրբեջանցի զինվոր, անցի՛ր սահմանը», «Պատերազմ» և այլն։

- Գիշերը 2-ի շրջակայքում ոստիկանությունն ու իշխանությունները կոչ արեցին ցուցարարներին ցրվել։ Մինչ այդ ոստիկանությունը որևէ կերպ չէր միջամտում ցույցին՝ չնայած դրա անօրինականությանն ու կարանտինային պայմաններին։ Ակնհայտ էր, որ ցույցն անցնում էր իշխանությունների թողտվությամբ (եթե ոչ նաև մասնակի կազմակերպությամբ)։

- Չենթարկվելով իշխանությունների պահանջներին՝ հավաքը աստիճանաբար սկսեց վերաճել բողոքի ցույցի, որի մեջ կային թե՛ կրոնական, թե՛ ազգայնամոլական և թե՛ սոցիալական կարգախոսներ։

- Երբ մի ոստիկան փորձում էր հանգստացնել ցուցարարներին, հայտարարեց, որ «Հեյդար Ալիևի ոգին հետևում է մեզ» և «որ մենք (Ադրբեջանը) սպանել է 200 հայի»։ Ի պատասխան ցուցարարները սկսեցին գոռալ՝ «սուտասաններ»։ Դրան հաջորդեցին ցուցարարների կողմից հրաժարականի պահանջներ (այդ թվում նաև այլ քաղաքներում), որոնց մեծ մասն ուղղված էր «դավաճան գեներալներին, որոնց պետք էր կախաղան հանել», իսկ ցանցում հայտնվեցին «#occupymilliməclis» հեշթեգով գրառումներ։ Ակնհայտ դարձավ, որ ցուցարարները նախատեսում են գրավել Միլլի Մեջլիսի շենքը, ինչը կատարվեց որոշ ժամանակ անց, թեև ոստիկանությունը արագ հեռացրեց վերջիններիս։

- Դրանից հետո ոստիկանությունը սկսեց կիրառել արցունքաբեր գազ, ջրցաններ և այլ միջոցներ, ինչի արդյունքում լուսադեմին՝ ժամը 5-ի մոտակայքում ցուցարարները ցրվեցին։ 
Հետաքրքիր է, որ ոստիկանության գործողություններին ի պատասխան ցուցարարները սկսեցին վանկարկել «Մենք հայեր չենք», «Ամոթ Ադրբեջանի ոստիկանությանը», «Դուք եք իսկական հայեր, մենք այժմ երկու պետության դեմ ենք կռվում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու իշխանությունների ներկայացրած «պետությունը»։ Հետաքրքիր էր նաև հետևյալ կոչը. «Հայերը ոտքի կանգնեցին և նրանց ոստիկանությունը միացավ իրենց, իսկ դուք մեզ ծեծում եք»։ Արդյունքում կան ձերբակալվածներ։ - Կարևոր է նաև ցույցերի կրոնական բաղադրիչը. շատ վայրերում այն ուղեկցվում է «Ալլահ Ակբար», «Աստված ու Ահլ-ուլ Բեյթը մեզ հետ է այս պատերազմում» և այլ կարգախոսներով։ Այսօր սպասվում են նոր ցույց, որը կսկսվի երեկ ոչնչացված գեներալի թաղման արարողության ժամանակ։ Երեկվանից գնում է այդ գեներալի հերոսացում, որի մեջ ևս առկա են սոցիալական արդարության պահանջի տարրեր՝ «մաքուր ու ռոճիկով ապրող գեներել» ընդդեմ «հղփացածների»։ Կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան գիշերվա սցենարը. ցուցարարները չպետք է շեղվեն հակահայկական օրակարգից։
Ինչպես և Հայաստանում՝ Ադրբեջանում քաղաքական լեգիտիմության հիմքը Ղարաբաղն է, ուստի այս ամենին պետք է լուրջ վերաբերվել։ Ավելին՝ այնտեղ հակահայկականությունը հասցված է ֆանտաստիկ մասշտաբների, էնպես որ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Այլ մտքեր ևս կան, բայց դրանք բարձրաձայնելու համար վաղ է, քանի որ մոտ է սպեկուլյացիաների ժանրին»։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>