Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, նշել է, որ բավ է բռնությանն ու սադրանքին:
«Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության և բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությանն ու սադրանքին»,- հայտարարություն է տարածել պատգամավորը: