Պամելա Անդերսոնը Մելանիա Թրամփին մուշտակ կնվիրի ռուսական էկո մորթուց
Հայտնի ամերիկացի մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահի տիկնոջը՝ Մելանիա Թրամփին մուշտակ կնվիրի արհեստական էկո մորթուց Ռուսաստանից: Գրում է «Hill»-ը:
«Մտադիր եմ նրան ուղարկել ռուսական էկո մորթուց իմ մուշտակներից մեկը որպես նվեր, քանի որ ես հիմա զբաղվում եմ մուշտակների դիզայնով Ռուսաստանում», - մեջբերում է պարբերականը Անդերոսնի խոսքերը:
Պամելա Անդերսոնը կենդանիների ակտիվ պաշտպան է և խտրուկ դեմ է նորաձևության մեջ բնական մորթիների օգտագործմանը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Zham.am