Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել Բերդ
Դիտել նաև
Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի․ News.am
Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը
Բերդի համայնքապետը գրավի դիմաց ազատ կարձակվի
Բերդի համայնքապետը գործարքի չի գնում. առաջիկայում հնարավոր են լուրջ հուզումներ
ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը. ՀՀ ԱԳՆ
Տավուշի մարզ Բերդ քաղաք տանող ճանապարհին ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս լրագրողներին մուտք գործել քաղաք: Այս մասին Տավուշի մարզից հայտնեցին «Հետքի» թղթակիցները:
Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին.
«Իզուր էլ գնացել են, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել ԶԼՄ-ների մասով»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ՊՆ-ի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է:
ՊՆ-ն կոչ էր արել ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց: