ՀՀ քաղաքական պատասխանը Ադրբեջանի սադրանքին պետք է համարժեք լինի ԶՈՒ պատասխանին.Արտակ Զաքարյան. Տեսանյութ
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով, Հայաստանի քաղաքական պատասխանը Ադրբեջանի սադրանքին պետք է համարժեք եւ անգամ ավելի ուժեղ լինի մեր ԶՈՒ-երի պատասխանից: «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրավիճակը ԶՈւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կգնա մարման, եթե քաղաքական նկատառումներով այլ զարգացումներ չլինեն»,-ասում է Արտակ Զաքարյանը՝ մտահոգիչ է համարել Թուրքիայի արձագանքը, միեւնույն ժամանակ շեշտելով, որ Ռուսաստանին տարածաշրջանային լարվածություն հարկավոր չէ: