Սլավիկ Հայրապետյանը չի կարողացել մտնել եզրափակիչ
Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում այսօր սառույցը տրամադրվել էր մենասահորդներին: 36 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը:
Հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքել է 57.14 միավոր, ինչը չի բավարարել 24 լավագույնների հետ մտնել եզրափակիչ:
Մարտի 31-ին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը հանդես կգա կարճ ծրագրում:
Նույն օրը կանանց մենասահքում կամավոր ծրագրով սառույց կմտնի Անաստասիա Գալուստյանը: