Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ Արցախի Քարվաճառը և Սարսանգը․․․
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Գրեթե չեմ կասկածում, որ հուլիսի 12-ի կեսօրից փնթի կերպով հարձակում իրականացնելով ՀՀ Տավուշի սահմանամերձ դիրքերի վրա, նաև հրետանային կրակով լարվածության մեջ պահելով շրջանը՝ թշնամին փորձում է շեղել ուշադրությունը և կայծակնային հարձակում իրականացնել Արցախի Քարվաճառի ուղղությամբ։
Չմոռանանք, որ հունիսի կեսից Ադրբեջանում խմելու ջրի ճգնաժամ է հասունանում, հուլիսի սկզբին արդեն 25%-ով նվազել է Կուր գետի և 60%-ով՝ Արաքս գետի Ադրբեջան հասնող ջուրը։
Քարվաճառի աղբյուրները և Սարսանգի ջրամբարն այս պահին կենսական նշանակության թիրախներ են Ադրբեջանի համար, և բացառված չէ, որ առաջիկա օրերին նրանք կայծակնային հարձակման փորձ կանեն։
Նաիրի Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

