Սպիտակ տունը խնդրել է չափազանց մեծ ուշադրություն չտրամադրել Թրամփի 10-ամյա որդուն (տեսանյութ)
Սպիտակ տանն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին՝ Բերրոնը հետագայում չի լինի ամերիկյան հասարակության ուշադրության կիզակետում: Այս մասին հայտարարությունը հունվարի 24-ին հրապարակել է ամերիկացի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ավանդույթի համաձայն նախագահների երեխաները հնարավորություն ունեն մեծանալ քաղաքական ոլորտից դուրս, որը մեծ ուշադրության է արժանացած: Սպիտակ տունը հույս ունի, որ այդ ավանդույթը կշարունակվի: Մենք գնահատում ենք ձեր համագործակցությունն այս հարցով», - ասվում է հայտարարությունում:
Վաղ սոցիալական կայքերի օգտատերերը ակտիվ քննադատության են ենթարկել 10-ամյա Բերրոնի վարքը Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ և այն, թե ինչպես նախագահի որդին կտրուկ քաշեց ձեռքը մորից շքերթի ժամանակ:
Բերրոնին հանրության հարձակումներից անգամ պաշտպանեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, նշելով, որ «Բերրոնը արժանի է նրան, ինչին և մյուս բոլոր երեխաները՝ երեխա լինելու հնարավորության»: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Zham.am