Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի նախկին ԱԽՔ-ը... Փաշինյանի արկածախնդրության դե՞մ Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Բռնաբարված Սահմանադրության պատիվը

ԸՍՏ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ՞ՎՆ Է ՈՒԶՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԱՆՁԸ

ՍԴ անդամների կողմից ՄԻԵԴ-ին հասցեագրված միջնորդությունից հետո Վահե Գրիգորյանը կատարեց հուզախառն այսպիսի գրառում։ «Կասեցնել Սահմանադրությանգործողությունը ընդամենը պաշտոնի պահպանության համա՞ր»։ «ԿասեցնելՍահմանադրության գործողությունը այն պաշտոնյայի պաշտոնի պահպանությանհամար, որի գործունեության ողջ նպատակը Սահմանադրության գերակայությունըապահովե՞լն է» ...

Ըստ էության Գրիգորյանը բարձրացրեց երկու հարց՝ սկզբունքայնության և ՍԴ դատավորի համար Սահմանադրության՝ գերակա արժեք լինելու մասին։

Իսկ ո՞վ է խոսում Սահմանադրության արժեքաբանությունից, սկզբունքներից։

Այն անձը, ով որպես ՍԴ դատավոր երդման ժամանակ Սահմանադրությունն անվանեց բռնաբարության արդյո՞ւնք։ Բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել։ Այդ Սահմանադրության գերակայությո՞ւնն էր ապահովելու որպես դատավոր։

Ա՞յն Սահմանադրության, որով ամրագրված է, որ ՍԴ դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և պաշտպանի Սահմանադրության գերակայությունը, իսկ ինքը շուրջ մեկ տարի զբաղված է եղել ոչինչ չանելով։

Ոչինչ չանելով ոչ միայն ստացել է աշխատավարձ և այլ բարիքներ (շուրջ տասնհինգ միլիոն դրամ), այլև ՍԴ աշխատակազմից պարզաբանումներ է պահանջել, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ։ Իսկ աշխատավարձը ստանալու պատճառ է դիտարկել իր այլ եկամտի աղբյուր չունենալը՝ ունենալով սակայն բավականին հարուստ կարողությամբ կին։

Այն Սահմանադրությա՞ն, որը այս անձը ուզում էր խախտել ամենալկտի ձևով, իրեն հանցակից դարձնելով ողջ պետական ապարատը (օր.՝ ՍԴ բոլոր դատավորների լիազորությունների միաժամանակյա դադարեցումը), որի վերաբերյալ ամբողջ եվրոպական կառույցներն են արձանագրումներ արել։

Այն Սահմանադրության, որին տվել է ամենաայլասերված մեկնաբանությունը (դատավոր-անդամ) ինչին միջազգային ատյանները անվանել են բառախաղ։

Այն անձը, ով իրեն դնելով դատարանի տեղ, իր այդ մասնավոր և այլասերված իրավական մեկնաբանությունը մատուցել է հասարակությանը որպես իրողություն և դատական ակտով ամրագրված վերջին ճշմարտություն։

Այն անձը, ով ընտրված լինելով օրենքի խախտմամբ, (նա նոր թեկնածու չէր համարվում և չէր կարող առաջադրվել նախագահի կողմից), խոսում է այլ դատավորների պաշտոնավարման իրավաչափությունից։

Այն անձը, որի ջանքերի շնորհիվ այդ մարմինը չի կարողանում ապահովել այդ նույն Սահմանադրության գերակայությունը և բազմաթիվ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

Այն անձը, ով հիշում է ՍԴ ճգնաժամի և ՍԴ չլինելու մասին, երբ իրեն հարմար է։

Օրինակ մինչ ընտրվելը ո՞վ է լսել նրանից, որ ՍԴ ճգնաժամ կա ու որ ինքը չի պատրաստվում աշխատել։ Ավելին, որպես դատավոր երդումից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ՍԴ նախագահի հետ աշխատանքը պատկերացնում է բացառապես արդյունավետ։

Նա, ով ՍԴ-ին դիմում է ներկայացրել տարիներ շարունակ, իրականացրել ներկայացուցչություն, ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉև ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐ ԷՐ՝ Քոչարյանի գործով որոշ դատավորների մասնակցությունը կասեցնելու համար։


Այն անձը, ով լինելով դատավոր, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների խախտումից (իր մեծ ջանքերով) դատական կարգով պաշտպանվող անձանց դիտարկում է որպես անսկզբունքային։

Նա ով հայտարարել էր, որ իրեն բարոյական իրավունք չի վերապահելու առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու, այնինչ մեկ տարի ջանասիրաբար պայքարեց այդ պոստի համար։

Նա, ով ՀՀ նախագահին անվանել է տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, ոչ լեգիտիմ, սակայն առաջադրվել այդ նույն նախագահի կողմից։

Նա, ով հայտնի է ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի գաղտնալսված հեռախոսազրույցից, որում շոշափվում է նաև իր կողմից Քոչարյանի գործով այլոց փոխարեն ինչ որ բան գրելու հարցը։

Նա, ով «մոռանալու» արդյունքում Ադրբեջանի դեմ գործով կարևորագուն փաստաթուղթ չի ներկայացնում ՄԻԵԴ ժամանակին։

Այս ամենից հետո մնում է հիշել դասականի խոսքը. «իյա իրո՞ք»։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>