Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել, վարակակիրը բուժանձնակազմից է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկության համաձայն, Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի եւս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Այս մասին հայտնում են Արցախի պարետատնից:
Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել եւ թողել է մեկուսացման վայրը:
Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, եւս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում: