Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Տեղ հասանք․․․ Նույնիսկ հարևան Վրաստանը չի ուզում հարաբերվել մեզ հետ

168.am-ը գրում է․ «Հեղափոխական իշխանությունը Հայաստանում շատ արագ արժեզրկվեց։ Այսպես թե այնպես, դա մի օր լինելու էր, սակայն համավարակն արագացրեց այդ պրոցեսը։

Այս պարագայում ոչ մի սոցիոլոգիական հարցում, որքան էլ վարչապետի ու իշխանության բարձր վարկանիշ արձանագրի, չի կարող փրկություն լինել։ Մարդիկ այլ բան էին սպասում իշխանությունից։ Բայց հիմա բախվել են բոլորովին այլ իրականության հետ։ Խնդիրները բոլոր ոլորտներում խորանում են։

Եթե մինչև համավարակը հասարակության որոշ մասը դեռ հավատում էր հրաշքի, ապա համավարակից հետո հասկացան, որ անմտություն է նման հույսեր փայփայելը։ Տնտեսական ու սոցիալական կյանքը երկրում գլորվում է անդունդը, և հայտնի չէ, թե դեռ ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի նախկին մակարդակին վերադառնալու համար։ 

Խոսքն այն նախկինի մասին է, որի համար երկրում իշխանափոխություն արվեց։ Մարդիկ փողոց դուրս եկան, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեցին՝ հույսով, որ նա կկատարի իր խոստումները, որ այսուհետ կսկսեն լավ ապրել։ Բայց ստացվեց, որ հիմա ավելի վատ են ապրում։

Իշխանությունները մտածում են միայն հարկերը բարձրացնելու մասին։ Մարդկանց եկամուտներն ավելացնելու փոխարեն՝ հարկային բեռն են ծանրացնում։

Հիմա էլ պիտի գույքահարկ վճարեն, որը նախկինում չէին վճարում։ Գազը պիտի էժանանար, բայց թանկանում է։ Ու այդ թանկացման բեռը, այսպես թե այնպես, կրելու է բնակչությունը։ Շուտով ջրի հարցն է օրակարգ գալու։ Հաջորդ տարվա սկզբին կրկին արդիական է դառնալու հոսանքի թանկացման խնդիրը։

Եվ այս ամենը տեղի է ունենում մարդկանց եկամուտների նվազման ու տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Տնտեսությունը թռիչքաձև աճելու փոխարեն՝ մտել է խորը անկման փուլ։

Համավարակը վեր հանեց «տնտեսական հեղափոխության» միֆերը։ Համավարակը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության մեջ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել։ Այն շարունակում է նույնքան խոցելի մնալ արտաքին ու ներքին մարտահրավերի նկատմամբ, որքան նախկինում էր։

Ընդհակառակը, վերջին տարիներին տնտեսության խոցելիությունը մի բան էլ ավելացել է՝ սպառնալիքներ ստեղծելով նաև ֆինանսական ու բանկային համակարգի համար։ Այսօր բազմաթիվ տնտեսվարողներ հայտնվել են վերցրած վարկերը վերադարձնելու դժվարությունների առաջ։

Նույնը նաև քաղաքացիներին է վերաբերում, ովքեր հույս ունեին վայելել «տնտեսական հեղափոխության» քաղցր պտուղները, բայց դրանք շատ դառը դուրս եկան։

Պատճառն ամենևին էլ միայն համավարակը չէր։ Մինչև համավարակն էլ մարդկանց կյանքում մեծ բան չէր փոխվել։ Խոստումները շատ-շատ էին, բայց դրանք մնացին անցյալում։ Առավել ևս, այսուհետ անիմաստ է սպասել, որ դրանք կիրականանան։ Հիմա կյանքը հետ է գնում, մարդկանց եկամուտները նվազում են, աշխատատեղերը փակվում են։ Նախկինում էլ չէին բացվում, բայց գոնե ավելանում էին՝ թեկուզ չհայտարարագրվածների հաշվին։ Հիմա դա էլ չկա ու առաջիկայում չի էլ լինելու։ 3 ամսվա ընթացքում 20-22 հազար աշխատատեղ է փակվել։ Այդքան մարդ մնացել է առանց գործ ու եկամուտ։

Չասենք, թե օրավարձով աշխատող քանի մարդ է այդ ընթացքում կորցրել աշխատանքը։

Չնայած իշխանությունների հայտարարած «տնտեսական հեղափոխությանը», համավարակից առաջ էլ տնտեսության վիճակն այն չէր։ Վիճակագրության հաշվին հաջողվեց անցած տարի աճեր ցույց տալ, բայց իրական տնտեսությունը դրանից գրեթե չփոխվեց։ Իրական տնտեսությունը շարունակեց մնալ հիմնականում նույնը։ Կրկին աճն առևտրի ու ծառայությունների վրա էր, որոնք այսօր հայտնվել են խորն անկման մեջ։ Կրճատվել է վճարունակ պահանջարկը։ Մյուս կողմից էլ՝ ակնհայտ են այլ ոլորտներից թելադրված պահանջարկի անկման հետևանքները։ Խոսքը հատկապես զբոսաշրջության մասին է, որն ազդել է ինչպես՝ առևտրի, այնպես էլ՝ ծառայությունների շրջանառությունների վրա։

Դատելով նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում համավարակի շրջանակներում, այս իրավիճակը դեռևս երկար է ձգվելու։ Հայաստանը դեռ շարունակելու է շատ ու շատ երկրների համար մնալ՝ որպես անցանկալի գոտի։ Համավարակային իրավիճակը Հայաստանում վատագույններից է։

Քիչ է՝ իշխանություններն ամբողջությամբ ձախողել են երկրի պետական կառավարումն ու համավարակի դեմ պայքարը, մի բան էլ փորձում են դրա մեղավորներին այլ տեղ փնտրել։ Այնինչ՝ լավ կլիներ նայել, թե ինչ է կատարվում մեր շրջապատում։

Այստեղից-այնտեղից թվեր են բերում ցույց տալու, որ Հայաստանը համավարակի ցուցանիշներով դեռ տեղ ունի հասնելու առաջատարներին։ Բայց ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում։ Ինչո՞ւ չենք համեմատվում հարևանների հետ։

Համավարակը դեռ չէր հասել Հայաստան, գոնե պաշտոնապես, բայց Իրանում արդեն սարսափելի իրավիճակ էր։ Վարակը մեծ արագությամբ տարածվում էր։ Այսօր Իրանի ցուցանիշներն անհամեմատ ավելի լավն են, քան Հայաստանինը։ Էլ չենք խոսում Վրաստանի մասին։

Իշխանությունների թերացումն ու ամոթն է, որ Եվրամիության երկրները քննարկում են սահմանները բացելու հարցը, իսկ Հայաստանը թույլատրվող երկրների շարքում չկա։ Հայաստանը մերժված երկրների շարքում է։ Նույնիսկ հարևան Վրաստանը չի ուզում հարաբերվել մեզ հետ։

Հրաշք կլինի, եթե այդքանից հետո զբոսաշրջիկները որոշեն գալ Հայաստան։

Իհարկե, հրաշք չի լինի, ու տուժելու ենք բոլորս։ Շատերը լավ օրերի հույսեր չունենալով՝ ստիպված են փակել բիզնեսը։ Իսկ դրանից հետո վերականգնման հեռանկարներն ավելի ծանր են լինելու։ Դրա համար տարիներ են պետք։

Կյանքը ցույց է տալիս, որ համավարակից ուժեղացած դուրս գալու՝ իշխանության հույսերը սին են։ Այնպես, ինչպես սին դուրս եկան նախկինում տրված բազմաթիվ խոստումները։ Չպետք է սպասել, որ կառավարությունն ամեն տարի և շարունակաբար բարձրացնելու է կենսաթոշակները, վերացնելու է ծայրահեղ աղքատությունը, իսկ աղքատությունը մեծ քայլերով կրճատելու է, լավացնելու է մարդկանց սոցիալական վիճակը կամ տասնյակ-հազարներով աշխատատեղեր է ստեղծելու, կրճատելու է գործազրկությունը։

Նման բան մեզ չի սպառնում։ Հիմա ճիշտ հակառակն է տեղի ունենում՝ գործազրկությունն ավելանում է, իսկ մարդիկ աղքատանում են։ Ու դա վաղը փաստի առաջ է կանգնեցնելու իշխանությանը։

Որքան էլ հիմա ամեն ինչի մեղավորությունը փորձում են դնել ժողովրդի վրա, միևնույն է՝ դա իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից։ Ժողովրդի իշխանություն ասելով՝ պատասխանատվությունը դեռ ժողովրդինը չէ։ Պատասխանատուն նրանք են, ովքեր ժողովրդի ուսերի վրա եկան իշխանության, բայց շատ արագ մոռացան ժողովրդի ու նրա հոգսերի մասին։

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>