Վլադիմիր Պուտինի հնարավոր իրավահաջորդների անունները հայտնի՞ են
«Эхо Москвы» ռուսական ռադիոկայանի գլխավոր գմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և Անվտանգության խորհրդի տնօրենի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր փոխարինողներն են:
Վենեդիկտովի կարծիքով, երկուսին պահում են ռևզերվում, իսկ այն, որ Նարիշկինը պետության ղեկավարի հնարավոր փոխարինողն է, վկայում է այն, որ նա ամբողջովին դուրս է քննադատությունից: Փոխանցում է «Московский комсомолец»-ը:
«Ո՞վ իրեն թույլ կտա քննադատել հետախուզության տնօրերին», - հարցրեց Վենեդիկտովը:
Բացի այդ «Эхо Москвы»-ի գլխավոր խմբագիրը կարծիք հայտնեց, որ Մոսկվայի քաղաքապետարանում ՌԴ նոր կառավարություն է «մեծանում», որը Վենեդիկտովը անվանեց «աճող մսուր-մանկապարտեզ»:
Zham.am