Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի նախկին ԱԽՔ-ը... Փաշինյանի արկածախնդրության դե՞մ Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Արսեն Թորոսյանը որոշել է Հայաստանը դարձնել ինչ-որ կասկածելի ծագմամբ ու խոտանի, հակացուցումների ու կողմնակի էֆեկտների բարձր ցուցանիշներով պատվաստանյութի փորձադաշտ

Փետրվար ամսին Արսեն Թորոսյանը ճիշտ էր ասում, և նա իր խոսքի տերն է ուզում դառնալ։ Վերադառնալով Հարավային Կորեայից՝ նա սպառնում էր վարակել բոլորին։ Ճիշտ է բոլորին դեռ չի հասցրել բայց 30000-ին արդեն շատ մոտ ենք՝ վաղն անցած կլինենք նաև այդ շեմը։

Մոտավոր հաշվարկներով Հայաստանի բնակչությունն աշխարհի բնակչության 0.036%-ն է կազմում։ Կորոնավիրուսի դեպքերով համաշխարհային վիճակագրության մեջ Հայաստանն ունի 0,25% մասնաբաժին, իսկ ահա մահերի վիճակագրության մեջ Հայաստանի "ներդրումը" 0,125% է։ Համաձայնվեք, որ համարժեք չեն թվերը։ Ու համաձայնվեք, որ սա ոչ թե "որովհետև ոչմեկ պատրաստ չէր", այլ որովհետև ՀՀ առողջապահության նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Ի դեպ, սա նաև վարչապետ Փաշինյանը խոստովանեց՝ հայտարարելով, որ այս պատերազմը Հայաստանի Հանրապետությունը տանուլ է տվել։ Բայց, ըստ վարչապետի, տանուլ ենք տվել ոչ թե այն բանի պատճառով, որ պատասխանատուները ճիշտ չեն կառուցել պայքարը համավարակի դեմ, այլ որովհետև ժողովուրդն է մեղավոր։

Եվ ահա այս նույն նախարարը, որը վաղուց արդեն պետք է պաշտոնից ազատված լիներ և իր նկատմամբ դատարանի վճռին սպասելուց լիներ, հերիք չի շարունակում է պաշտոնավարել, դեռ նոր "օյիններ" է ուզում խաղալ Հայաստանի ազգաբնակչության գլխին։

Արսեն Թորոսյանը, ով, ըստ երևույթին, միտումնավոր անում է ամեն ինչ, որ Հայաստանում թագավարակի դեպքերի թիվը շարունակի սրընթած աճել, որոշել է Հայաստանը դարձնել ինչ-որ կասկածելի ծագմամբ ու խոտանի, հակացուցումների ու կողմնակի էֆեկտների բարձր ցուցանիշներով պատվաստանյութի փորձադաշտ։ Հասկանում ե՞ք, այն պաշտոնյան, որ ձեր գրպանից ստանում է աշխատավարձ, որ հոգ տանի ձեր առողջության ու առողջապահական անվտանգության մասին, ձեր դարձնում է փորձամուկ։

Այն պաշտոնյան, որ ձեր գրպանից ստանում է աշխատավարձ, որ հոգ տանի ձեր առողջության ու առողջապահական անվտանգության մասին, սեփական անձի PR-ի համար Ֆրանսիայից բժիշկներ է հրավիրում, իբր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, և պարզվում է, որ հրավիրված 7 բժիշկից 5-ը կորոնավիրուսի դեմ պայքարի փորձառություն չունեն։ Պարզվում է, որ այս մարդկանց Հայաստան գալն ընդհանրապես Ֆրանսիայի Հանրապետության, նրա պետական մարմինների հետ որևէ կերպ համաձայնեցված չի եղել։ Եվ սա կրկին խոսում է այն մասին, որ Արսեն Թորոսյանի համար ՀՀ բնակչությունը փորձամուկ է։

Եվ, ամփոփելով, կարող եմ մեկ եզրահանգման գալ, որ Արսեն Թորոսյանն իրենից վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, Արսեն Թորոսյանը գործում է ի վնաս ազգային ու պետական շահի, Արսեն Թորոսյանն իրավունք չունի պաշտոնավարելու, Արսեն Թորոսյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվելու։ Նրա նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործ՝ Հայրենիքի դավաճանության հատկանիշներով։

Արսեն Թորոսյանի ապաշնորհությունն 9 անգամ ավել մահվան պատճառ է դարձել, քան Ապրիլյան պատերազմը։

Հ․ Գ․ Հիշեք, որ դեռ մայիսի կեսերին Արսեն Թորոսյանը խոստանում էր 500,000 վարակակիր Հայաստանում, հետևաբար՝ տասնյակ հազարավոր մահեր։ալիև ընտանիքը հպարտանում է ձեզնով, պարո՜ն նախարար։

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>