Տիկին Զոհրաբյանի զրույցը հրապարակողները գնացին ամենալկտի ճանապարհով. Արման Աբովյան
Դիտել նաև
«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Տեղեկատվական կատաղի պատերազմը, որը անդադար մղվում է մեր հանդեպ իշխանության կողմից՝ չունի ոչ կաննոներ, ոչ էլ բարոյականության սահմաններ։
Ինչքան վարձկան ՊՕԱԿ֊ի "ստատուսչիկ" գոյություն ունի, արդեն երրորդ օրն է, ինչ լկտի և բացահայտ վիրավորանքներով գրոհում է այն մարդկանց, ովքեր ունեն համարձակություն իրենց ձայնը բարձրաձայնել իշխանական աբսուրդի դեմ։
Սրանք այնքան են բարոյապես անջատվել, որ կիրառում են տարատեսակ էժանագին հնարքներ, որպեսզի ինչ որ կերպ լռեցնեն ընդդիմախոսներին ։
Մեխանիզմը շատ պարզ է, զանգել, սադրել, սպասել պատասպանի և այդ պատասպանը հրապարակել։
Օրինակ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեռախոսազրույցի հրապարակումը, կամ Նաիրա Զոհրաբյանի մեսսենջերի զրույցը։
Ի դեպ տիկին Զոհրաբյանի զրույցը հրապարակողները գնացին ամենալկտի ճանապարհով։
Սկզբում աշխարհի ամենանբարո վիրավորանքները հնչեցրեցին, հետո ձայնագրեցին միայն բնականոն արձագանքի հատվածը ԿՈՆԿՐԵՏ ՍԱԴՐԻՉԻ նկատմամբ և հրապարակեցին։
Ուղղակի ֆիզիկական զզվանք եմ ապրում նրանցից, ովքեր պատվեր կատարելով սկսեցին մանիպուլացնել մարդկանց։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

