Հնարավոր մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանցիները կարող են օգագործել հայերից գողացված տվյալները, ժողովրդի մեջ խուճապ տարածել
Դիտել նաև
Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար
Վագիֆ Խաչատրյանն այս րոպեներին վիրահատվում է. նա սրտի բաց վիրահատություն է տանում
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, որի վրա ուղղակի խաղաղություն բառը լինի․ Արթուր Խաչատրյան
Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է 10 օրով
Պետական համապատասխան մարմինները պետք է մեր քաղաքացիների անձնական տվյալների բազան հնարավորինս լավ պաշտպանեն։ Արդեն ամիսներ շարունակ ադրբեջանցի հաքերները մեր հազարավոր քաղաքացիների անձնական տվյալներ՝ հեռախոսահամարների, անձնագրերի, բանակային փաստաթղթերի տեսքով, տարածում են համացանցում։
Սա ազգային անվտանգության սպառնալիք է, պատկերացնում եմ, թե, օրինակ, հնարավոր մարտական գործողությունների ժամանակ ոնց կարող են օգտագործվել էդ մարդկանց տվյալները, հեռախոսահամարները, նրանց հոգեբանական վնասներ հասցնելու, ժողովրդի մեջ խուճապ տարածելու համար։ Էս ամենի դեմն առնել է պետք, տեղեկատվական պատերազմի կարևորությունը առաջնային խնդիր պետք է լինի բոլորիս համար, թե չէ հաստատ տանուլ ենք տալու ամեն ինչ․․․
Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

