Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը

ԲԴԽ-ն հնարավորություն ունի ցույց տալու՝ իշխանությունների կամակատա՞րն է, թե՞ ոչ. օրինական որոշման պայմաններում դատավոր Ալ. Ազարյանը չի կարող ենթարկվել պատասխանատվության. Լուսինե Սահակյան

Իշխանությունները մեծ ցանկություն ունեն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը պատասխանատվության ենթարկվի, սակայն այստեղ պետք է իր լուրջ դերակատարումն ունենա ԲԴԽ-ն: Վերջինս այժմ հնարավորություն ունի ցույց տալու՝ ի՞նքն էլ կամակատար է, թե՞ ոչ: Օրինական որոշման պայմաններում Ազարյանը չի կարող ենթարկվել պատասխանատվության, և եթե լինի պատասխանատվություն, ապա միանշանակ է, որ ԲԴԽ-ն իշխանությունների կամակատարն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությանը։

«Ես ոչինչ չեմ բացառում, ԲԴԽ որոշման հետ կապված, բայց այն դեռևս հնարավորություն չի ունեցել ապացուցելու, որ անկախ է և կատարում է իր վրա դրված պարտականությունները. սա հնարավորություն է՝ դա ցույց տալու»,-հավելեց փաստաբանը:

Նա ընդգծեց, թե վերջին երկու տարիների զարգացումները թույլ են տալիս գալ եզրահանգման, որ պետությունը չկորցնելու գործում իրենց շատ մեծ դերակատարումն ունեն մի քանի դատավորներ, նրանց թվում առաջին տեղում է Ալեքսանդր Ազարյանը: «Իշխանությունը, որը ցանկանում է, որ բոլորը ենթարկվեն իրեն ու դառնան իր կամակատարը, պետք է պայքարի նման անձանց դեմ»,-նշեց Սահակյանը, ապա հավելեց.

«Վստահ եմ, որ Ազարյանին պատասխանատվության ենթարկելով, միևնույն է, իշխանությունները չեն հասնելու իրենց համար ցանկալի արդյունքի, որովհետև ո՛չ Ազարյանն է այդ որոշումից փոխելու իր դիրքորոշումը և դառնալու կամակատար, ո՛չ էլ այն մի քանի դատավորները, որոնք այս ժամանակահատվածում կարողացել են ապացուցել, որ իրենք կանգնած են ոչ թե իշխանությւոնների, այլ օրենքի կողքին»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ մինչ այժմ դատավորների հասցեին հնչած վիրավորական, մեղադրական հայտարարութուններին իրավական գործընթացներ չեն հաջորդել, իսկ Ազարյանի՝ ՀՔԾ-ի պետի մասին արված արտահայտությունից հետո նման գործընթաց է սկսվում, Սահակյանը նախ ընդգծեց, որ կատարվողն իրավական գործընթաց չէ, այլ հաշվեհարդար դատավորի հետ, ապա ասաց.

«Եթե մենք խոսեինք իրավական պետությունից, բազմաթիվ դեպքերում անձինք կենթարկվեին պատասխանատվության, ավելին՝ կոնկրետ դատավորների նկատմամբ եղել են գործողություններ, որոնք պետք է քրեաիրավական որակման արժանանային, բայց դա չի արվում, որովհետըև իշխանությունը նպատակ չունի ունենալ անկախ դատավորներ, հարձակումներն էլ պատահական չեն, իշխանությունների դրդմամբ են իրականացվում, և հիմնականում հենց իրենց կողմից են այդ արտահայտություններն արվում: Մենք չունենք իրավական պետություն, և իրենք ինչ ցանկանում, այն էլ անում են, պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ մնացած դեպքերում, երբ անգամ վարույթ չէր կարող հարուցվել, հարուցվում է, և փորձում են պատասխանատվության ենթարկել դատավորին, որն անկաշկանդ է գործում և ղեկավարվում է միայն օրենքով»։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>