Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

«Կադիլակ», «Բենթլի» և առանձնատներ. նախագահի և տիկնոջ հայտարարագիրը

168․am-ը գրում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ նախագահը Կենտրոն վարչական շրջանում հայտարարագրել է 2 առանձնատուն՝ մեկը գնել է, մյուսը՝ ստացել ժառանգություն։

Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։

Նախագահի բանկում պահվող ավանդները կազմել են 1,279,500.00 ՀՀ դրամ և 15,905.00 ԱՄՆ դոլար։

Բանկային հաշիվների մնացորդները՝ 4,562,000.00 ՀՀ դրամ, 265,000.00 ԱՄՆ դոլար, 4,555,000.00 եվրո, 201,000.00 ռուսական ռուբլի, 65,000.00 ֆունտ ստեռլինգ։

Որպես կանխիկ գումար՝ Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 45,000.00 եվրո։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ նախագահը հայտարարագրել է 11,506,992.00 ՀՀ դրամ։

Արմեն Սարգսյանն այլ եկամուտներ է ստացել. ՎՏԲ բանկից՝ 105,283.00 ՀՀ դրամ և Արդշինբանկից՝ 21,474.00 ԱՄՆ դոլար։

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն անդամակցում է ոչ առևտրային 4 կազմակերպությունների. նա «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» և «The Manoukian Charitable Foundation» կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ է, «Երևան, իմ սեր» և «Հայաստան Համահայկական Հիմնադրամ» կազմակերպությունների խորհրդի նախագահ։

Հայտարարագիր է ներկայացրել նաև նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունուֆար Սարգսյանը։

Վերջինը հայտարարագրել է ժառանգություն ստացած 1 բնակարան՝ համատեղ սեփականությամբ՝ Արաբկիր վարչական շրջանում։

Տիկին Սարգսյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա CADILLAC, BENTLEY և HONDA մակնիշի՝ համապատասխանաբար՝ 2006, 2007 և 2013 թթ. արտադրության։

Նկատենք, որ BENTLEY-ն ձեռք է բերվել 2007 թվականին, HONDA-ն՝ 2013 թվականին, իսկ CADILLAC-ը՝ 2014 թվականին։

Նունուֆար Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 160,000.00 ԱՄՆ դոլար, 340,000.00 եվրո և 50,000.00 ֆունտ ստեռլինգ։

Որպես կանխիկ գումար՝ տիկին Սարգսյանը հայտարարագրել է 8,000.00 եվրո։

8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ ո՛չ Արմեն Սարգսյանը, ո՛չ Նունուֆար Սարգսյանը չեն հայտարարագրել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>