Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան

Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում: Ոլորտ առ ոլորտ ընդգծվում են տնտեսական կորուստները: Հիմա համավարակը հասարակայնորեն «ըմբռնելի» պատրվակ է, որի վրա կարելի է դուրս գրել ցանկացած ոլորտի ռեցեսիա-կրճատում: Օրինակ, առևտրի ու մեր իշխանությունների սիրելի ծառայությունների մյուս ոլորտները:

Մարտ ամսին առևտրի կրճատման ծավալները ինչ-որ իմաստով բարձր չէին՝ 9.9 տոկոս: Բայց դա բավարար եղավ, որ առաջին եռամսյակում առևտրի ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 100.2 տոկոս կազմի: Ապրիլյան կրճատումը մեղմ ասած նկատելի էր՝ 33.1 տոկոս: Մայիս ամսվա կրճատման պաշտոնական տվյալը 18.4 տոկոս է: Իսկ այս տարվա հունվար-մայիսի առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ 10.8 տոկոս է կազմել: Ընդորում առավել մեծ է մանրածախ առևտրի կրճատումը՝ 13.4 տոկոս: Մանրածախ առևտուրը ապրիլ ամսին կրճատվել էր 40.6 տոկոսով: Մայիսին կրճատումը նվազել է 24.7 տոկոսով: Իսկ մեծածախի կրճատումը մայիսին 9.9 տոկոս է (տնտեսական ճգնաժամերի ընթացքում կրճատումը սկսվում է մանրածախ առևտրից):

Պաշտոնական վիճակագրությունն առևտրի ոլորտը մեծածախ-մանրածախ բաժանումից զատ այլ ոլորտներով էլ է դիտարկում: Ամենամեծ չափով կրճատվել է սպառողական ապրանքների շուկաների (պարզ սպառողի բառապաշարով՝ «յառմըռկա») առևտուրը՝ կազմելով նախորդ տարվա 67.9 տոկոսը: Խանութներում հունվար-մայիսին առևտուրը ամենաքիչ չափով է կրճատվել՝ 11.8 տոկոս: Սակայն մայիսին 2019-ի մայիսի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է՝ 22.3: Կոպիտ հաշվարկով նկատելի է, որ առևտրի ոլորտի կրճատման միջին ծավալը մեկ/քառորդ է՝ 25 տոկոս:

Համավարակի պարագային առևտրի ծավալների կրճատումը համընդհանուր է: Բնակչության եկամուտների անկման հետ կապված խնդիր է, որ հայտնի է բոլորին (բայց այս հարցում՝ բնակչության եկամուտների նվազման փաստի ընդունման հարցում մեր կառավարությունը բացառություն է): Մինչդեռ դա նկատելի է ծառայությունների մյուս ոլորտների պարագային: Ծառայությունների ոլորտը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 4.2 տոկոսով:

«Ինչո՞ւ է կրճատման ծավալն այդքան անհամահունչ համավարակին»,-հարցը մի քանի բաղադրիչով պատասխան ունի: Նախ ծառայություններ ասվածի ամենամեծ բաժինը՝ 26.4 տոկոս կազմում է ֆինանսական ու ապահովագրական գործունեությունը: Ապահովագրության գործընթացների մի մասը՝ ֆինանսական, ավտոմեքենաների, օրենսդրությամբ պարտադիր է: Հետևաբար այս ոլորտում կտրուկ կրճատումներ հնարավոր չեն (հատկապես ավտոմեքենաների՝ 2019-ի ներկրման տեմպերը հաշվի առած):

Ծառայությունների մյուս խոշոր բաժինը զվարճությունների ոլորտն է՝ մոտ 26.1 տոկոս: Ոլորտին «զվարճություններ» վիճակագրությունն է անվանում: Իրավական փաստաթղթերում այն ավելի կոնկրետ ու բնութագրական անուններ ունի՝ վիճակախաղեր-մոլեխաղեր-խաղադրույքներ: Այդ գործին մենք համարյա 35.6 մլրդ դրամ ենք «նվիրել»՝ անսալով էլեկտրոնային համարյա բոլոր լրատվամիջոցներով հնչող գովազդին: Գովազդ, որ արտակարգ դրության օրերին մեզ հարցնում է՝ «Տանը ձանձրալի՞ է»: Հարցնում ու առաջարկում է խաղադրույքներ կատարել: 2019թ․ համեմատ այս ոլորտը, կարելի է ասել, համարյա չի կրճատվել մյուս ոլորտների համեմատ (ընդամենը 4.2 տոկոս): Ի տարբերություն ասենք «Կացության և հասարակական սննդի կազմակերպման» ոլորտի: Այստեղ մայիսին անցած տարվա մայիսի համեմատ անկումը երկու/երրորդից ավելի է՝ կազմել է 69.2 տոկոս: Միանգամից կարելի արձանագրել, որ ոլորտը փլուզման եզրին է:

Իսկ վերջում մի փաստ, որ դժվար է մեկնաբանել: 2019թ․ հունվար-մայիսին «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտի վրա ծախսվել էր 33 մլրդ 261.6 մլն դրամ: Այս տարի «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» կոչված ոլորտում ահագին «խնայել ենք»: Այսինքն ծախսել ենք ավելի քիչ՝ 30 մլրդ 882.5 մլն դրամ կամ 10.2 տոկոսով պակաս: Անսպասելի էր:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>