Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի նախկին ԱԽՔ-ը... Փաշինյանի արկածախնդրության դե՞մ Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության համար. Միհրան Հակոբյան. Տեսանյութ

Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:

«Բաց խոսելու ժամանակն է: Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության միակ, կրկնում եմ` միակ երաշխիքն է: Այլընտրանքը թուրքերի մուտքն է տարածաշրջան` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Միայն բացարձակ ապուշը չի հասկանում, որ տարածաշրջանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է` նոր հայոց ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Որովհետև թուրքական ստրատեգիական ծրագրերի մեջ Հայաստանը ոչ ավել է, քան 1918թ.-ի Բաթումի պայմանագրով նախատեսվածը`10.000 ք/կմ`առանց Արցախի ու Զանգեզուրի: Սա էլ նրա համար, որ թուրքերին չմեղադրեն, թե աշխարհի քաղաքական քարտեզից վերացրել են Հայաստանը: Մի քաղաք-պետության չափ տարածք` աշխարհի աչքերում պարզերես լինելու համար: Ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը չի նշանակում, որ ինչ արվում է, հայերի «սիրուն աչքերի համար է արվում»: Ոչ, ռուսներն ունեն իրենց շահերը: Եվ ինչքան իրենք են մեզ այստեղ պետք, այդքան էլ մենք ենք իրենց այստեղ պետք:

Երբ խոսքը պետության և ազգի ճակատագրի մասին է, առնվազն շանտղություն է «փաստարկներ» բերելը, թե սա կամ նա խաղում է ժողովրդի հույզերի և վախերի հետ ու ցեղասպանությամբ է վախեցնում: Ընդամենը 100 տարի առաջ բնաջնջված ու հայրենազրկված ժողովուրդն իրավունք չունի իր բախտը հանձնել արտասահմանյան գործակալական ցանցի ձեռքը, որոնց միակ նպատակը իրենց տերերի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելն է: Իսկ այդ շահերը անզեն աչքերով էլ տեսանելի են` Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից: Իսկ թե դրանից հետո ինչ կլինի հայերի հետ, Քիպլինգի ասած «Մեծ խաղի» խաղադրույքների համատեքստում էական չէ, կարևորը` ռուսները չլինեն այս տարածաշրջանում, որպեսզի միջինասիական էներգոռեսուրսները Արևմուտք հոսեն այն պետություն-կորպորացիաների խողովակներով, որոնք ուզում են ռուսներին տարածաշրջանից դուրս մղել: Ու իրենք չեն պատրաստվում զորախմբով տարածաշրջան մտնել, իրենք տարածաշրջանը «հավատարմագրային կառավարման են հանձնելու» Թուրքիային: Սա է աշխարհաքաղաքական խաղի տրամաբանությունը, սա է ողջ ճշմարտությունը: Եվ այս գործի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել ու ծախսվում: Այդ փողերով կոնկրետ մարդկանց շրջանակ է աճեցվել ու դաստիարակվել ու հիմա դրանք վխտում են կառավարության ու պառլամենտի կաբինետներում:

Որպեսզի վտանգի աստիճանն ավելի հասկանալի լինի, պետք է ուշադրություն դարձնել մեկ շատ կարևոր հանգանքի վրա` Հարավային Կովկասում ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան հայ և վրացի միասին վերցրած: Պատկերացնու՞մ եք` ի՞նչ է լինելու մեր վիճակը, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դոմինանտ օպերատոր լինի Թուրքիան` բնականաբար ենթաօպերատորի գործառույթները հանձնելով Ադրբեջանին: Առաջինը մենք ենք գնալու «կոմբայնի բերան», իսկ վրացիները կմնան «դեսերտի համար»: Եվ բավական է արդեն ճռճռան բառեր օգտագործել ու ինքիշխանություն հասկացությունը բառի բուն իմաստով չարաշահել: Եթե ունես թշնամական Թուրքիա, որի սահմանը պահելու համար չունես ոչ ռազմական, ոչ էլ տնտեսական համադրելի պոտենցիալ ու այդ գործը քո փոխարեն պետք է անի համադրելի ռազմական պոտենցիալ ունեցող քեզ դաշնակից ինչ-որ մեկը, ապա ինքնիշխանությունը բացարձականացնելն ուղղակի ծիծաղելի է: Ինքնիշխա՞ն ես, ինքնիշխանությունդ պատեհ-անպատեհ առիթով սրա-նրա աչքն ես մտցնու՞մ, ուրեմն գնա ու ինքդ ֆիզիկական անվտանգությունդ ապահովիր աշխարհի ամենագիշատիչ պետություններից մեկից` Թուրքիայից:

Ու չի կարելի մարդկանց ականջներին լափշա կախել`ասելով, թե «իսկ ո՞վ է ասում, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»: Իսկ ո՞վ կամ ինչը՞ խանգարեց, որ Թուրքիան, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, ներխուժի Կիպրոս, ներխուժի Իրաք, ներխուժի Սիրիա, հիմա արդեն՝ Լիբիա: Իսկ գիտե՞ք, թե տարեկան թուրքական ռազմական ավիացիան քանի անգամ ու ինչ ծավալի մարտական բեռով է խախտում ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային սահմանները: Իսկ մեր օդային սահմաններն ինչու՞ չեն խախտում: Միայն չասեք, թե Հայաստանի ինքնիշխանությունն են հարգում կամ, ասենք, հայկական ավիացիայից ու ՀՕՊ համակարգերից են վախենում: Չեն խախտում, որովեհտև մեր երկրում ռուսական ռազմական խմբավորում է կանգնած: Ցավոք, Հայաստանի ներկայիս ռեժիմն իր բնույթով հակառուս է: Այս մարդկանց տարիներով ռուսաֆոբիայով են ծրագրավորել, և իրենք չեն կարող ու չեն հրաժարվելու ռուսաֆոբիայի ծրագրային «սոֆթից»: Ու թեկուզ վախենում են, թեկուզ վախվորած քայլերով են «առաջ գնում», բայց ակնհայտ է` հակառուսականության միջավայրից պետական ապարատ տեղափոխվածները խնդիր ունեն լուծելու ու քայլ առ քայլ արժեզրկում են հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը:

ՀԱՊԿ վարկաբեկումից մինչև արտասահմանյան գործակալներով պետական ապարատը ողողել ու ռուսական զենքի բառիգությամբ զբաղվել, ամենակեղտոտ կոնվենցիաները վավերացնելու պատրաստակամությունից ու ռուսական ձեռնարկությունների վրա հարկային մարմիններով գրոհից մինչև 102-րդ ռազմաբազայի վերացման քննարկում... սրանք այն ձնծաղիկներն են, որ այս ռեժիմն արել է: Ու քանի դեռ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին չեն վստահում, ամեն բան միայն դեպի վատն է գնալու: Իսկ չեն վստահում, որովհետև անվստահելի է մարդը, ով ռուս պաշտոնյաների առաջ հրապարակավ «բալալայկա է նվագում», բայց իշխանության գալուց առաջ 2016-ի ապրիլյան պատերազմի համար պաշտոնական Մոսկվային էր մեղադրում, իշխանության գալուց առաջ տարիներով «արածում էր» սոռոսական անդաստաններում, իշխանության գալուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս էր հանում, իշխանության գալուց անմիջապես հետո վարկաբեկեց ՀԱՊԿ-ը, իշխանության գալուց հետո հարկային տեռոր սկսեց ռուսական ձեռնարկությունների դեմ, իշխանության գալուց հետո քոքված ռուսաֆոբների բանդային պետական ապարատում տեղավորեց...

Ձեր վրա վերցրեք, Դուք կվստահեի՞ք Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, խոսքերի՞ն կհավատայիք, թե՞ գործերին: Հետևությունը մեկն է. այս ռեժիմի օրոք հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն օրեցօր դեպի զրոյական վիճակի է ձգտելու` տարածաշրջանի դռները բացելով Թուրքիայի առաջ` հայոց նոր ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Ուստի օր առաջ Նիկոլ Փաշինյանին իր գործակալան բանդայով հանդերձ պատմության գիրկն ուղարկել է պետք, օր առաջ այս ռեժիմը դեմոնտաժ անել է պետք: Ամեն օրը վնաս է, ամեն օրը ֆիզիկական անվտանգության խնդիր է առաջացնում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>