Հայաստանը ներկայացնող մարզիկները չեն մասնակցի ԱՊՀ խաղերին
Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հուլիսի 6-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցությունը։ Քննարկվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստությանը և անցկացմանը վերաբերող հարցեր:
Խաղերը նախատեսվում է անցկացնել Կազանում ՝ սեպտեմբերի 4-10 -ը։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն մասնակցելու միջոցառմանը։