Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը

«Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գևորգ Պետրոսյան

Առողջապահության նախարարից այսքան ժամանակ ոչ ոք լավ բան չի տեսել, վերջին խելահեղ հայտարարությունն էլ, երբ կոշիկն ու դիմակը հավասարեցնում է իրար, այդ դեպքում վարտիքն ու դիմակն էլ թող հավասարեցնի իրար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ ինչպես մարդը մերկ տնից դուրս չի գալիս, այնպես էլ առանց դիմակի չպետք է դուրս գա:

«Նա չի՞ տարբերում վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ: Դա ինչ ասելու բան է: Ամենազավեշտալին այն է, որ այս ամեն ինչին չի արձագանքում ՀՀ նախագահը, ով Սահմանադրության համաձայն կոչված է հսկել դրա կատարումը: Սակայն նրա փոխարեն Հայաստանում կա մի պաշտոնյա, ում անունը Նիկոլ Փաշինյան է, նա է Հայաստանի նախագան, վարչապետը, Առողջապահության նախարարը, պարետը, օթերեւութաբանը եւ այլն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանը բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, դրա համար էլ երկիրը խառնվել է իրար. «Մինչդեռ Փաշինյանը գոնե մեկ անգամ պետք է կարդա Սահմանադրության 6-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնյա, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, բացի իր ֆունկցիայից»:

Գեւորգ Պետրոսյանն ընդգծեց, որ վարչապետի ֆունկցիան երկրի տնտեսությունը զարգացնելն է, այն տնտեսական հեղափոխությունն էր, երբ ասում էր, որ պետք է Ազգային ժողովը փոխվի, քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, կտեսնենք՝ ներդնողները դռան հետեւը կանգնած են լինելու. «Բա ո՞ւր փախան այդ ներդնողները»:

Պետրոսյանը, անդրադառնալով դիմակ չկրելու տուգանքի չափը բարձրացնելու մասին նախագծին՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Ա´յ ընկեր, դու քաղաքացիներին աշխատանքով ապահովո՞ւմ ես, որ տուգանքի չափը 10 հազար դրամի փոխարեն դարձնում ես 20 հազար: Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր: Դու որեւէ աշխատատեղ ստեղծե՞լ ես, Նիկո՛լ Փաշինյան:

Այսպիսի ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ որեւէ իշխանություն թույլ չի տվել: Այդքան քննադատում էին 2-րդ եւ 3-րդ նախագահներին, բայց այսպիսի բան դեռ չի եղել, սա խայտառակություն է, նման թքած ունեցող վերաբերմունք սեփական հավատավոր ժողովրդի եւ ինչպես իրենք են ասում, հպարտ քաղաքացու նկատմամբ, երբեք չի եղել:

Կոչ եմ անում ժողովրդին ուշքի գալ, հասկանալ, որ այսօր բացարձակապես խախտված է ճիշտ կառավարվելու իր սահմանադրական իրավունքը»,-հավելեց պատգամավորը:

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>