Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել
20
Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Հանդիպում Շենգավիթի տարածքային կառույցում (տեսանյութ) Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱՆ-ն կոչ է անում սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին. Արա Սահակյանի առաջարկն ընդդիմությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց «Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը «Հրապարակ»․ Եթե այժմ «Արցախ» բառը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020-ին անդադար գրգռել է Հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ փաստաբան Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը. Արթուր Խաչատրյան Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին․ Մարթա Կոս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Պողոսյան Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին»,- Արմինե Օհանյան Կառավարության նիստում հաստատվել է... Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

Ինչպես են արևմտյան գործակալները պառակտում Հայաստանը և թշնամանք սերմանում

Մշտապես քննադատել եմ հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող դիսբալանսը և գտնում եմ, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները պետք է վերանայվեն... Սակայն այն հակառուսական հիստերիան, որը գլուխ է բարձրացրել Հայաստանում, կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ մեզ համար...

Հայաստանի իշխանությունների և նրա մաս կազմող արևմտյան գործակալների ու սպասարկուների կողմից սոցցանցերում և արևմտամետ ԶԼՄ-ներում ակտիվ շարունակվում է իրենց կողմից մատնանշած Հայաստանում գործող «5-րդ շարասյան», Ռուսաստանի գործակալների, ռուսամետ քաղաքական գործիչներին պիտակավորելու և վարկաբեկելու գործընթացը...

Այս ամենում զավեշտալին այն է, որ հայտնի հրեա միլիարդատեր և գլոբալիստ, ազգային արժեքների դեմ պայքարող Ջորջ Սորոսի գրասենյակի հայաստանյան հաճախորդները՝ գործակալները, Երևանում գործող ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների դեսպանատներից հրահանգներ ստացող հայաստանյան շատ ՀԿ-ների և կուսակցությունների ներկայացուցիչները, մոռացության տալով իրենց ո՛վ՝ այլ երկրների գործակալներ և լրտեսներ լինելը, սկսել են բացահայտ հարձակվել ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական և հասարակական գործիչների վրա...

Արևմուտքի գործակալները և լրտեսները իրենց գործունեությունը քողարկում են շատ դեպքերում ազգայինի հովանու ներքո, օրինակ՝ համոզելով հայ հասարակությանը, որ Հայաստանը միայնակ կարող է պաշտպանել իր սահմանները Թուրքիայի հետ, ինչպես նաև մեր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելով Մոսկվային... Նիկոլի թիկունքում կանգնած ուժերը և նրանց հայաստանյան գործակալները, ինչպես նաև Սորոսի հայտնի գրասենյակից սնվող որոշ ահաբեկիչներ վերջապես անցել են իրենց կարևոր խնդրի իրագործմանը՝ Ռուսաստանի դուրս մղմանը Հայաստանից... Նրանցից շատերը շատ լավ գիտակցում են, որ ՌԴ-ին այստեղ փոխարինելու է ոչ թե ԱՄՆ-ն կամ ՄԵծ Բրիտանիան, այլ այդ երկրների այս տարածաշրջանում թիվ մեկ գործընկերը՝ Թուրքիան, որի մասին նրանք լռում են... Հակառուսական տրամադրությունները գեներացվում են տարբեր ուղղություններով... Օրինակ՝ իրենց շատ ճարպիկ երևակայող արևմտյան գաղտնի ծառայությունների գործակալները հայ հասարակությանը համոզում են, որ ժամանակին նախկինները մեր բոլոր ենթակառուցվածքները տվել են ռուսներին՝ այդպիսով մեզ դարձնելով ռուսների գերին... Հետաքրքիր է, եթե պետությունն ի վիճակի չէ դրանք գործարկել ամբողջ ծավալով, որևէ բանիմաց մեկը պատկերացնու՞մ է, որ Հայաստանի անվտանգությունը 102-րդ ռազմաբազայի միջոցով ապահովող Մոսկվան պետք է ձեռքերը ծալած նստեր ու սպասեր, թե ինչպես է արևմուտքն իրենով անում Հայաստանի գազի, էլեկտրաէներգիայի շուկաները, երկաթուղիները և այլն... Կամ, օրինակ՝ թեզը,թե գազը էժան կարժենար, եթե գազատարները մերը լինեին... Արևմտյան գործակալները մտածում են, որ Իրանը Հայաստանին էժան գազ էր տալու, որպեսզի հրեա Սորոսի Հայաստանի իշխանության մաս կազմող թևն իրեն լավ զգար... Կամ, ինչպե՞ս են պատկերացնում արևմտյան գործակալները, որ Թեհրանը Հայաստանի գազի միկրո շուկայի պատճառով կարող է վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ... Հայ հասարակությանը հակառուսական տրամադրելու գործում մեծ դերակատարություն է տրվում նաև պատմության դրվագային մեկնաբանմանը... Արևմտամետ գործակալները և լրտեսները շատ են սիրում հիշատակել 1921 թ-ի Մոսկվայի և Կարսի խայտառակ պայմանագրերը, մոռացության տալով, թե ինչպես նույն արևմուտքը և ԱՄՆ-ն խաբեցին հայերին և թղթի վրա թողեցին 1920 թ-ի Սևրի պայմանագիրը, ինչպես նաև 1921 թ-ի հոկտեմբերին նվիրեցին Կիլիկիան Թուրքիային... Իշխանության մեջ բուն դրած արևմտյան գործակալները հայ հասարակությանը համոզում են, որ Ռուսաստանը ոչ ժողովրդավար է, իսկ ԱՄՆ-ն և Արևմուտքը ժողովրդավարական արժեքների տեր են... Այո՛, ՌԴ-ն ժողովրդավար երկիր չէ, բայց նույն ԱՄՆ-ն և Արևմուտքը ևս ժողովրդավարությունից շատ հեռու են, ինչի ապացույցները մենք ամեն օր տեսնում ենք լրահոսում...

Ի դեպ, շատ հետաքրքիր դիտարկում այս կտրվածքով... Որևէ մեկը գիտի կամ ճանաչում է Հայաստանում գործող ամերիկյան կամ արևմտյան ինչ-որ կազմակերպության աշխատակցի, որը ազատ կարող է արտահայտել իր ռուսամետ կարծիքը... Ես ինքս չեմ տեսել ու համոզված եմ չկա այդպիսի մեկը, քանի որ նույնիսկ այդ երկրների, օրինակ՝ բեռնափոխադրումով զբաղվող կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը կա´մ պետք է իր համակրանքը բացահայտ ցույց տա արևմուտքի, կա´մ ԱՄՆ-ի նկատմամբ, եթե ոչ՝ լռի... Իսկ ինչ է տեղի ունենում Մոսկվայի կողմից վերահսկվող կազմակերպություններում... Իրական ժողովրդավարությունը հենց այդ կազմակերպություններում է... Օրինակ՝ Գազպրոմ-Արմենայի աշխատակիցները կարող են անկաշկանդ ամենախիստ քննադատությանը արժանացնել ռուսամետներին՝ նրանց մեղադրելով Մոսկվայի շահերը սպասարկելու մեջ... Կամ, օրինակ՝ նույն 102-րդ ռազմաբազայում կարող են աշխատել բացահայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ՀՀ քաղաքացիներ... Այո՛, զարմանալի է, բայց փաստ...

Սորոսի և արևմտյան գործակալների կողմից տոտալիտարիզմի մեջ մեղադրվող ՌԴ-ի կողմից վերահսկվող կազմակերպություններում իրական ժողովրդավարություն է` ի տարբերություն արևմտյան և ամերիկյան կազմակերպությունների հայաստանյան գործատուների...

Բացի այդ, գաղտնիք չէ, որ հակառուսական հռետորաբանությամբ են աչքի ընկնում նաև ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները... Արևմուտքում և ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների մեջ ես դեռ չեմ տեսել հակաամերիկյան և հակաարևմտյան դիրքորոշումը բացահայտ հայտնող մեր հայրենակիցներին... Իսկ, օրինակ՝ ՌԴ-ում բնակվող մեր շատ հայրենակիցները սոցցանցերում չեն թաքցնում իրենց հակառուսական տրամադրվածությունը... Զավեշտ է, բայց, օրինակ՝ Նիժնի Նովգորոդում կամ Յակուտսկում տարիներով ապրող մեր հայրենակիցները, որոնք հեղափոխությունից հետո չեն էլ մտածում հայրենիք վերադառնալու մասին խիստ քննադատում են Պուտինին...

Հայաստանում գործող եվրոամերիկյան գործակալական ցանցը հիբրիդային պայքար է մղում ռուսամետ կողմնորոշում ունեցողների դեմ... Նրանք հովանավորում են այլասերվածության քարոզողներից մինչև ազգային գաղափարախոսության ջատագովների՝ մեխանիկորեն դրանց դարձնելով մեկ թիմի անդամ...
Ամեն դեպքում ռուսները ձեռնունայն ոչ մի տեղից չեն հեռանում... Դրա վառ օրինակները՝ Վրաստանը և Ուկրաինան... Փաստ է նաև այն, որ վրացիներին և ուկրաինացիներին ռուսների դեմ հանողները Մոսկվայի հետ բացահայտ առճակատման չգնացին Թբիլիսիի և Կիևի պատճառով...

Ինձ համար 5-րդ շարասյուն են նրանք, ովքեր հայաստանցիներին կեղծ խոստումներ են տալիս, որ միայնակ կարող են պաշտպանել հայ-թուրքական սահմանը... Հետաքրքիր է, սրանք չեն կարդացել Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի հուշերը` կապված 1993 թ-ի Թուրքիայի Հայաստանի վրա հարձակման ծրագրի մասին և թե ո՛ւմ միջամտության արդյունքում է Անկարան հրաժարվել այդ քայլից... Կամ ինչու՞ Անկարան չի նախաձեռնում դեռ 2010 թ-ին Հայաստանի վրա հարձակման «Ալթայ» պլանի իրագործումը...

Ի դեպ, խորհուրդ կտամ Նիկոլին և նրան սպասարկող արևմտյան երկրների և ԱՄՆ գործակալներին, մինչև Մոսկվային Հայաստանից դուրս հանելը լավ մտածել նաև դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մասին՝ չմոռանալով, թե տրանսֆերտների 90 տոկոսը որ երկրից է գալիս, ինչպես նաև ոչ ժողովրդավար ՌԴ-ում բնակվող մեր մոտ 3 միլիոն հայրենակիցների և վերջին 4 տարում մոտ 110 հազար ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ նախկին քաղաքացիների մասին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>