Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն ՌԴ ԱԳՆ-ն չունի (տեսանյութ)
«Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների առաջիկա նախատեսված հանդիպման վերաբերյալ ներկայում նման տեղեկատվություն չունեմ: Եթե նման տեղեկատվություն հայտնվի ես կկիսվեն ձեզ հետ, բայց ներկա փուլում այն մեզ մոտ նշված չէ: Եւս մեկ անգամ կստուգեմ, կհայտնեմ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել է, որ նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը՝ նպատակ ունենալով նախապատրաստել հետագայում երկու երկրների նախագահների հանդիպումը:
Մարիա Զախարովան նաև հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդգրկուն նյութ կհրապարակի կամ ՌԴ ԱԳՆ կայքում, կամ հաջորդ ճեպազրույցի ժամանակ:
Zham.am
Տեսանյութը կարող եք դիտել 58-րդ րոպեից

