Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել

1995–ի հուլիսի 5–ին ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Նույն օրը տեղի էին ունենում անկախ Հայաստանի խորհրդարանական 1–ին ընտրությունները։

Միայն այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական որոշմամբ 2 ժամով ավելացրեց օրենքով սահմանված քվեարկության ժամանակահատվածը, բավական է պնդելու համար, որ սահմանադրական հանրաքվեի ու ԱԺ ընտրությունների արդյունքներն անօրինական էին։Նաև՝ լեգիտիմ չէին։

Ի դեպ, ԿԸՀ–ի աշխատանքներն այն օրերին փաստացի ղեկավարում էր այդ կառույցի նախագահի տեղակալը՝ ներկայում մարդու իրավունքների պաշտպանությամբ և պետական ինստիտուտների օրինական գործունեությամբ մտահոգ Գագիկ Ջհանգիրյանը։

Կա տեսակետ, որ ընտրակեղծիքների մշակույթը ձևավորվեց հենց 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։Կա նաև տեսակետ, որ ավտորիտար համակարգն ու կլանաօլիգարխիկ հարաբերությունները ձևավորվեցին 1995–ի Սահմանադրությամբ, որի թելադրած խաղի կանոններով երկրի նախագահը միակ քաղաքական սուբյեկտն էր, իսկ իշխանության մյուս ճյուղերը նրանից կախված խամաճիկներն էին։

Սրանք հիմնավոր տեսակետներ են։ Նախագահին, փոքրիկ ժամկետային սահմանափակումներից դուրս, տրված էր հնարավորություն առավոտյան սուրճ խմելիս արձակել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ։ Նախագահից ուղղակիորեն կախված էր գործադիր մարմինը և որ ամենասարսափելին էր՝ դատաիրավական համակարգը։

Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկածները ԽՍՀՄ–ից մնացած պետական սեփականության լայնամասշտաբ յուրացման էին պատրաստվում ու բնական է, որ ամեն գնով պահելու էին իշխանությունը։ Սեփականության տեր էին պատրաստվում դառնալ քաղաքական անթրաշները և «ասֆալտի ֆիդային» անթրաշները։ 1995–ին իշխանությունը վերարտադրեցին ընտրակեղծիքներով, 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ ընտրակեղծիքներով ու տանկերով։

1995–ի Սահմանադրությունը փակել էր ժողովրդավարական բնույթի քաղաքական զարգացումների ճանապարհը։ «Իշխանության մուտքը ներսի կողմից է». սա՛ էր գրված 1995–ի Սահմանադրության տողատակերում։ Այսինքն՝ բացառվում էր իշխանական համակարգից դուրս գտնվող որևէ մեկի հաջողությունն ընտրական գործընթացի ժամանակ։ 1995–ի Սահմանադրությունը քաղաքական փոփոխություններ նախատեսել էր միայն պալատական հեղաշրջումների կամ այլ տիպի ցնցումների տարբերակով։

Մասնավորապես՝ 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը 90–ականների սկզբում ձևավորված խաղի կանոնների և 1995–ի Սահմանադրությամբ ՀՀ–ի տակ դրած ականների պայթյունների հետևանք էր։ Մեր երկրի թշնամիները պարզապես օգտվեցին այդ ականներից՝ գլխատելով օրենսդիր ու գործադիր մարմինները։ Այս ամենի հիմնադիր հայրերը սսկվելու փոխարեն դեռ վխտում են մեր քաղաքական դաշտում, իսկ իրենց արտադրական թափոնն էլ այսօր հայտնվել է իշխանության ղեկին ու բռնաբարում է օրենսդրական դաշտը մոլագարի պես։ Սա ցինիզմ է, փարիսեցիություն և անբարոյականություն միաժամանակ։

Քանի դեռ մեր հասարակությունը հանդուրժում է այսպիսի լկտիությունը, նորմալ պետություն չի ունենալու։ Մեր խնդիրը սահմանադրական նորմալ կարգ ձևավորելն է, այլ ոչ թե այն վերականգնելը, ինչպես ոմանք են պնդում։ Ինչը՞ վերականգնենք:

Հ.Գ.։ 2015–ի Սահմանադրությունը նույնպես ականապատեց ՀՀ–ն, ինչի արդյունքում ստացանք այսօրվա իրականությունը։

Մենք բազմիցս էինք զգուշացնում, որ 2015–ի Սահմանադրությունը հանգեցնելու է ֆորսմաժորային զարգացումների, սակայն ոմանց թվում էր, թե դա իրենց հետ չի պատահի։ Պատահեց։ Իրենք կրակն ընկան։ Իրենք դեռ մի կողմ, Հայաստանը կրակի մեջ հայտնվեց։ Քաղաքական փոփոխությունները, հետևաբար, ազգային անվտանգության խնդիր են դառնում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>