Չարությունն ու ատելությունը չեն կարող իրավունք ծնել
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Մխիթար Գոշն իր Դատաստանագրքի նախաբանում 12 հիմնավորումներով բացատրում է, թե ինչու է անհրաժեշտություն տեսել ստեղծելու Հայոց Դատաստանագիրքը։
2-րդ հիմնավորումը հետևյալն է. հայերին անհրաժեշտ է Դատաստանագիրք ունենալ, «քանի որ չարությունը մեր մեջ մարեց բնական օրենքը, մեղքը հոգու կատարելությունը վերածեց անկատարության, իսկ սերն ու կարեկցանքը՝ ատելության»։
Չարությունն ու ատելությունը չեն կարող իրավունք ծնել, այլ միայն կամայականություն ու աղետ։ Ուստի չարությունից ու ատելությունից դրդված՝ ուրիշներին իրավազրկողները պետք է գիտակցեն, որ դրանով իրե՛նց իսկ իրավունքներն են դարձնում անվավեր ու անպաշտպան՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

