Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Կոչ եմ անում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային դեմ անձանց չխոսել Հայաստանի ասորական համայնքի անունից. Տեր Նիկադիմ Յուխանաեւ

«Քանի որ այս օրերին համացանցում բուռն քննարկվում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկայացանցից հանելը կամ թողնելը, որոշեցի կիսվել անցած տարում Հայաստանում Արեւելքի Ասորական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշմամբ, որը պարբերաբար տարբեր ամբիոններից արտահայտել ենք», - այս մասին գրում է Արեւելքի ասորական ընդհանրական Սուրբ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայր Արժանապատիվ ՏԵՐ ՆԻԿԱԴԻՄ ՅՈՒԽԱՆԱԵՎԸ եւ հավելում. «Վերջերս շահարկման առարկա է դարձել այն, որ Հայաստանի կրոնական եւ ազգային փոքրամասնությունները դեմ են այդ առարկայի դասավանդմանը դպրոցներում: Հարգելիներս, առ այսօր որեւէ ասորի ծնող չի բողոքել այդ առարկայից եւ մեր երեխաները նույնպես սիրով անցնում են այդ դասընթացը ու օլիմպիադաներում գրավում պատվավոր տեղեր:

Իհակրե, կան բաներ, որոնք պետք է ավելացվեն այդ առարկայի շրջանակներում: Օրինակ, Հայաստանի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների մասին ինֆորմացիան շատ սուղ է դասագրքերում: Հայաստանում ապրող բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց կողքին ապրում եւ արարում են ասորիներ, եզդիներ, ռուսներ, քրդեր, հույներ, հրեաներ, լեհեր, ուկրաինացիներ, վրացիներ եւ այդ ազգերի կրոնական առանձնահատկությունները պետք է ներկայացվեն այդ առարկայի շրջանակներում, կամ պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի վերոնշյալ ազգերի կրոնական եւ մշակութային պատկերացումների մասին առանձին դասընթաց կազմակերպվի: Բայց գործընթացը կարող է սկսվել միայն, երբ ավարտվի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դեմ արշավը: Աստված օրհնի բոլորիս»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի եւս, երբ կրկին բուռն քննարկումներ էին ծավալվել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ`  Տեր Նիկադիմը շեշտել էր. «Այդ առարկայի վրա հարձակվողները, որպես կանոն, շատ անգամ շահարկում են Հայաստանի ազգային փոքրամասնություններին, թե իբր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դժգոհում են, թե ինչու պետք է իրենց երեխաներն ուսումնասիրեն այդ առարկան: Որպես Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ, տեղեկացնեմ, որ առ այսօր մեր ասորի երեխաներից և ոչ մեկը չի դժգոհել այդ առարկայից և որևէ ծնող ցանկություն չի հայտնել , որ իր երեխան չանցնի այդ առարկան: Եվ առհասարակ, ասորի երեխաները սիրով և հետաքրքրությամբ են անցնում Հայ Եկեղեցու պատմություն առարկան: Համաձայն եմ, որ պետք է դասագրքերը վերանայվեն և, օրինակ, Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրոնական հայացքների մասին էլ նյութեր տեղադրվեն, որպեսզի հայ երեխաները նույնպես ծանոթանան թե Հայաստանում ապրող, օրինակ, ասորի ժողովուրդը ինչ դավանանք ունի: Ուստի` կոչ եմ անում Հայ եկեղեցու պատմություն առարկային դեմ անձանց չխոսել Հայաստանի ասորական համայնքի անունից»:

Աղբյուր՝ Iravunk.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>