Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Նավալնին Հ1-ի եթերում նշանավորում է Հայաստանի նոր արտաքին քաղաքական նախընտրությունը. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստատեսությամբ Նավալնիին ցուցադրելու պատճառ չկար, առիթ կար՝ Ռուսաստանի Սահմանադրական հանրաքվեն էր, բայց պատճառ չկար։ Ենթադրվում է, որ Հանրային Հեռուստատեսությունը պետք է ներկայացնի հանրային տրամադրությունները, հանրությանը հուզող կարեւորագույն խնդիրները։ Ցավոք, չի ստացվում, եւ Հանրայինը աշխատում է որպես իշխանությունների քարոզչամիջոց եւ հենց այդպես էլ ընկալվում է հասարակության կողմից։ Այսինքն, Նավալնիին ցուցադրելով, դու քո պետական քաղաքականությունն ես ցուցադրում։ Եթե հեռարձակվեր Հանրային լրագրողի բացառիկ հարցազրույց Ալեքսեյ Նավալնու հետ, էլի ինչ-որ կերպ սա կարելի էր մատուցել, որ լրագրողական պրոֆեսիոնալիզմի նմուշ՝ անկախ քաղաքական նապատակներից, բայց ընդամենը կտորներ է ցուցադրվել ինչ-որ վիդեոբլոգից։

Պարզապես բարոյական չէ խոսել Ռուսաստանում Սահմանադրական հանրաքվեում խախտումների մասին, երբ դու այնքան ապաշնորհ ես, որ ռիսկ չարեցիր գնալ հանրաքվեի, դրա փոխարեն քո տնայնագործ մեթոդներով Սահմանադրությունը ոտնահարեցիր, վերացրեցիր Հանրապետության սահմանադրական կարգի վերջին պատրանքները։ Ընդ որում, Նավալնին Հայաստանի Հանրային եթերում սահմանադրական խախտումների մասին է խոսում հենց նույն օրը, երբ ինքդ ես կատարել սահմանադրական հեղաշրջումը։ Եթե այս ամենը վերաբերվեր այլ երկրի, կարող էր ծիծաղելի լինել, իսկ հիմա այն ողբերգական է։


Հենց երեկ էի 168.am-ում գրել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման (https://168.am/2020/07/01/1328653.html?fbclid=IwAR3BkMH9Uc7DpRDMO6YEx9OqAe4Ge_20fnU_j4W38iuAhE5UF_iIpYkvZEI), որ եթե մինչեւ հիմա ռուսատյացները ներկայացված էին տեռորիստների, ԼԳԲՏ-ների ու խելագար պրոֆեսորների միջոցով, ապա հիմա դաշտ են նետվելու ֆեյքերը եւ այլ պետական միջոցներ։ Փաստորեն, այդ միջոցներից առաջինը եղան մեր գործընկեր լրագրողները։ Հիմա սպասեք նաեւ վուլգար հայրենասիրության պայթյունների իշխանությունների կողմից կառավարվող քաղաքական եւ լրատվական լանդշաֆտների տարբեր հարթություններում, թե բա՝ Ռուսաստանին հայհոյելով Հայաստանն ենք զարգացնում, ինքնիշխանությունն ամրապնդում։ Իրականում, ինչպես դասականն էր ասում՝ «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»։

Իրականում, Նիկոլ Փաշինյանն իր ապիկար քաղաքականության համար բոլորին հերթով մեղադրեց՝ նախկիններին, օլիգարխներին, սեւերին, ՀԴՄ չտպողներին, դիմակ չկրողներին, Հրայր Թովմասյանին, հայ ժողովրդին։ Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին։ Շատ արագ հանրային կարծիքը նա կդարձնի ռուսատյաց եւ դրանից հետո կբացատրի, որ ներդրումներ չեն գալիս, օլիգարխները իրենց փողերը մեզ չեն տալիս, մետրոն չի կառուցվում, վերելակները չեն փոխվում եւ ընդհանրապես՝ կորոնավիրուսից ամեն օր հարյուրավոր մարդիկ են վարակվում Ռուսաստանի պատճառով։

Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>