Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

Պայմանավորվել էինք, որ այսօր գամ ԱԱԾ, բայց փաստեր ի հայտ եկան, եւ իմ թիմը գտավ, որ ճիշտ է չներկայանալը. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ

Երեկ պայմանավորվել էինք, որ այսօր պետք է ներկայանամ ԱԱԾ, բայց նաեւ որոշ փաստեր ի հայտ եկան, եւ իմ թիմը գտավ, որ ճիշտ է չներկայանալը: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ նրան ԱԱԾ են հրավիրել Սահմանադրական կարգը տապալելու, մասնավորապես ռադիոտունըւ, հեռուստատեսությունը եւ պետական պահպանության այլ շենքերը գրավելու կոչերի հետ կապված, որը նա արել էր ՍԴ դատարանի մոտ տված հարցազրույցում:

«Ես այսօր ծանոթացել եմ մի փաստաթղթի հետ, որի հիմքով կասեցվել կամ մերժվել էր քրեական գործի  հարուցում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2018-ի դեպքերի ժամանակ, երբ գրավել էր ռադիոտունը: Արդեն կա փաստաթուղթը, որ կարճվել է գործը, հետեւաբար տրամաբանական հարց առաջացավ, թե այդ դեպքում ես ինչո՞ւ եմ ներկայանում, եթե այն գործողությունը, որն իրականացվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է: Ես ասել եմ, որ պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի գործիքակազմից:

Եթե դուք կարճել եք մի դեպք, որը վերաբերում է մի գործողության, որը Հայաստանի օրենքներով, միջազգային կոնվենցիաներով դիտվում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վրա հարձակում, գրավում, այդ դեպքում ես ասել եմ, որ հակասահմանադրական քայլեր են իրականացվում եւ պատրաստ եղեք, որ անհրաժեշտության դեպքում՝ պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանիի գործիքակազմից ու գրավել ռադիոտունը: Եթե այդ գործողության մեջ հանցանք չկա, ապա ինչու են ինձ հրավիրել բացատրության: Փոխանակ ուրախ լինեն, որ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը պետք է որդեգրենք, ծափահարեն, որ քաղաքացիւն ընդորինակում է իրենց վարչապետին, ասում են՝ պետք է գաք բացատրություն տաք»,-ասաց նա: Հաղորդում է NEWS.am-ը:

Ռուբեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այսօր ԱԱԾ-ն զբաղված է քաղաքական հետապնդումներով, փորձում է վախ տարածել հանրության մոտ, հատկապես այն անձանց մոտ, որոնք քիչ թե շատ հանրային դեմքեր են, ակտիվ քաղաքական գործունեությունը են ծավալում. «Արդեն բացահայտ ճշմարտություն է, որ Նիկոլ Փաշինյանը բարտեր է առաջարկել Միքայել Մինասյանին, որ վերջինս չգա Հայաստան: Մոտավորապես այսպես՝ գիտեմ, որ դու հանցագործն ես, որ դու քո կլանով Հայաստանում լուրջ դիրքեր ես զբաղեցնում, գողացել ես, թալանել ես, կիսվել ես, եւ ինքն իր ԱԱԾ-ի ղեկավարի միջոցով առաջարկում է, որպեսզի չգա Հայաստան, հայտնի հիմնադրամին որոշակի գումար փոխանցի: Վերջապես այստեղ ակտիվ քաղաքական գործիչներ կան, որոնք այդ նույն Միքայել Մինասյանի թիմի մեջ են, որ նրանց էլ արգելի զբաղվել քաղաքականությամբ:

Սա բացահայտ հանցագործություն  է, երբ պետության առաջին դեմքը պարտադրում է, հրահանգում է, շանտաժի է ենթարկում ՀՀ քաղաքացուն, որ նա չգա Հայաստան: Ասում է՝ գնա թալանածդ վայելին ՀՀ-ից դուրս, թույլ տուր ես էլ վայելեմ այն, ինչ ունեմ:

Իսկ դատարանների շրջափակումը ազգային անվտանգության խնդիր չի՞: ԱԱԾ-ն հենց այդ հարցերով պետք է զբաղվի, ոչ թե Ռուբեն Հակոբյանին կամ մյուսներին հրավիրի, որ ծիծաղելի ինչ-որ բացատրություններ պահանջի»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործին, ռուբեն Հակոբյանն ասաց. «Հիմա էլ հայտարարում են, թե եկեք վկայություն տվեք, թե ոնց են կեղծել 2017-ի ընտրությունները: Պետք է անմեղսունակ լինել չհասկանալու համար, որ բոլոր ընտրությունները 1995-ից սկսած կեղծվել են:

Մինչեւ Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթը, երբ նա իրենց համար ջուր էր մատակարարում, երբ իրենց հետ կոալիցիոն հուշագիր էր ստորագրում, նա հրաշալի, բարի մարդ էր, սեփականատեր էր, բայց երբ ասաց՝ թագավորը մերկ է, պարզվեց ինքը հանցագործն է, ընտրակեղծարար է, բռնաբարիչ է: Այսինքն լուրջ ուղեղ պետք չի հասկանալու համար, որ իրենք զբաղված են քաղաքական պատվերներ իրականացնելով»:

Նա հավելեց, որ վերջին շրջանում բավականին ընդգծված գրոհ է սկսվել քաղաքական շատ թե քիչ հայտնի ներկայացուցիչների նկատմամբ, եւ վախի մթնոլորտ են ուզում տարածել. «Ես ուզում եմ ասել՝ մի վախեցեք, բացառվում է, որ ինչ-որ մարդիկ, որոնք ուղղակի իշխանատենչ են եղել եւ որեւէ բանի առաջ չեն կանգնում, որ գան իշխանության ու պահեն իշխանությունը, իրենք ամեն ինչի ընդունակ են: Բայց թող որեւէ մեկին չթվա, որ կարող են բռնապետություն հաստատել, մարդիկ է, կնստեն, կթողնեն, որ իրենց վրայով անցնեն: Իրենք լուրջ գրոհի են անցել, օգտագործում են կորոնավիրուսի այս դեպքը:

Մարդիկ կամաց-կամաց հասկանում են, որ գործ ունեն մեկ անձի հետ, որը երեսպաշտությամբ, ժողովրդի էմոցիան գողանալով եկել է իշխանության, ուժային լծակներն օգտագործում է, որ վախի մթնոլորտ ապահովի եւ շարունակի իր իշխանությունը պահպանել, բայց դա երկար չի տեւի, վերջը արագ մոտենում է»:

***

Այսօր՝ հուլիսի 1-ին ԱԱԾ հարցաքննության է հրավիրվել քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։ Պատճառը ՝ հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում միտքն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

Հաջորդ օրը ևս Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ, սակայն ցուցմունք չի տվել։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>