Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Կայացավ «ՎԵՐՍԿԻԶԲ» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը և համանուն գրքի շնորհանդեսը

Ս.թ. մարտի 29-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կայացավ «ՎԵՐՍԿԻԶԲ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը և համանուն գրքի շնորհանդեսը՝ բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՀԿ) ծրագրին կցված «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագրի կողմից:

Ողջունելով ներկաներին՝ Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց. «Հայաստանը ապաստան է տվել ավելի քան 20 000 սիրիացի փախստականի, որն ավելին է, քան Եվրոպայում մեկ շնչին ընկնող փախստականների թիվը: Այս հյուրընկալ քայլի համար հայ հասարակությունն ու ՀՀ կառավարությունն արժանի են գնահատանքի: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես սիրիահայերը, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով, հիմնեցին իրենց բիզնեսները: Հայաստանը կարող է օրինակ վերցնել նրանց լավատեսական ոգուց, ձեռնարկատիրական հմտություններից և հաճախորդամետ մոտեցումից: Ուրախ եմ, որ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը»:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, կարևորելով սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը մեր երկրում, ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացնում, օգտագործում պետական աջակցության բոլոր գործիքները՝ օգնելու նրանց ինտեգրվել Հայաստանի գործարար միջավայրին, համալրել ՓՄՁ համայնքը և կյանքի կոչել իրենց գործարար ծրագրերը։ Այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեզ աջակցում են մեր գործընկերները` միջազգային կառույցները, որոնց մեջ կցանկանայի հատուկ առանձնացնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը, որն իրականացնում է «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» չափազանց կարևոր և արդիական ծրագիրը։ Օգտվելով այս պատեհ առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հանտնել GIZ-ին արդյունավետ գործակցության համար», - իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ Սփյուռքի նախարարության անձնակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ սիրիահայերը կարող են օրինակ ծառայել այլ սփյուռքի մնացած ներկայացուցիչների համար, որոնք, տեսնելով նրանց ոգևորությունն ու եռանդը, նույնպես կինտեգրվեն և կհաստատվեն Հայաստանում:

Խոսելով ՀՀ-ում սիրիահայերի համայնքի անունից՝ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Ներսես Քեվոն ասաց. ««ՎԵՐՍԿԻԶԲ» գիրքը շոշափելի ապացույց է առ այն, որ չնայած տնտեսական դժվարություններին՝ Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտած հայերը կարողացան սկսել և վերսկսել իրենց բիզնեսները իրենց հայրենիքում: Այս առումով գիրքը կարող է ոգևորել այլոց՝ գալ Հայաստան և ներդրումներ կատարել իրենց հայրենիքում:»

Ներկայացնելով «ՎԵՐՍԿԻԶԲ» գրքի հիմնական գաղափարը՝ ԳՄՀԸ ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Գերմանիայի դեսպանին՝ գրքի համար նախաբան տրամադրելու համար:

«Այս ցուցահանդեսում ներկայացված են գրքում տեղ գտած հաջողությունների պատմությունների հերոսները: Նրանք տարբեր սեռի, տարիքի, փորձառության, կրթության, տարբեր ոլորտներում բիզնեսներ ունեցող մարդիդկ են, որոնք, սակայն, ունեն միևնույն ձգտումը՝ ներդնել իրենց փորձն ու ձեռնարկատիրական հմտությունները Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ այսկերպ ոգեշնչել այլոց՝ հետևելու իրենց օրինակին»,- հավելեց ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավարը:

Հանդիսավոր բացումից հետո լուսանկարները ցուցադրվելու են Երևան Մոլում` մարտի 30-ից մինչև ապրիլի 12-ը, և «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում՝ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 26-ը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>