ԲՀԿ-ում հանդիպումները սառեցվել են, պլանները՝ ոչ
Դիտել նաև
Սերգեյ Կոպիրկինին հանձնվել է բողոքի հայտագիր
Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին
Եթե Փաշինյանն ինքնակամ հեռանա, երաշխավորում ենք իր ու իր ընտանիքի անվտանգությունը. Բագրատյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի` կորոնավիրուսով վարակվելու պատճառով ԲՀԿ-ականները «կարճատեւ» արձակուրդ են վերցրել՝ առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու, սակայն թեժ աշնան պլանները մշակվում են։
Հիվանդ են նաեւ պատգամավորներ Արթուր Գրիգորյանը եւ Կարինե Պողոսյանը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին։
Նա մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել՝ աջակցելու նրան։ Երեկ մեզ չհաջողվեց կապվել նրա հետ, Արման Աբովյանը փոխանցեց, որ որեւէ տեղեկություն չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

