Սերժ Սարգսյանը փորձում է իր վրայից մաքրել "Մարտի 1"-ի մեղադրանքը
"Ինձ համար առնվազն տարօրինակ է այն քաղաքական գործիչների պահվածքը, ովքեր 2008թ. ծափահարում էին Տեր-Պետրոսյանին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում նրա դիրքորոշման համար, իսկ այսօր քննադատում են: Տեր-Պետրոսյանն այս հարցի վերաբերյալ 2008թ. նույն բանն էր ասում":
-------------------------------------------------------Շարմազանով
Նորից եմ պնդում, որ այս ողջ պատմությունը նրա համար է, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր վրայից մաքրել "Մարտի 1"-ի մեղադրանքը:
Նախ ցանկանում է ցույց տալ, որ ինքը Տեր-Պետրոսյանին չթողելով գալ իշխանության, հայրենանվեր գործ է արել, դրանով լեգիտիմացնում է 2008-ի իր գործողությունները:
Երկրորդ` ցանկանում է ցույց տալ, որ Տեր-Պետրոսյանը ճանաչում է իր Նախագահ լինելը և ինչ-որ հարցում համախմբվում է իր շուրջը: Առաջին հարցազրույցում Տեր-Պետրոսնը ասաց, որ "..դուք եք ընտրել այս իշխանությանը", երկրորդում նույն բանը ասելով նաև ավելացրել է, որ 2008-ի դեպքերի պահանջատերը ինքն է:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

