Աշխարհին հիմա էլ սպառնում է նոր խոզի գրիպը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Չինաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր շտամ, որը կարող է առաջացնել նոր համաճարակ։ Այս մասին հունիսի 30-ին հայտնել Է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագրում հրապարակված հետազոտությունը:
Նոր վիրուսի կրողները խոզերն են, բայց գիտնականների կարծիքով՝ այդ վիրուսով կարող են վարակվել նաև մարդիկ, քանի որ այն ենթարկվում է մուտացիայի և հեշտությամբ փոխանցվում մարդուց մարդուն:
Չինաստանում արդեն մարդկանց վարակվելու դեպքեր են գրանցվել սպանդանոցներում և խոզաբուծարաններում աշխատողների շրջանում։ Հետազոտողները նշում են, որ քանի որ խոսքը նոր վիրուսի մասին է, մարդկանց մոտ կարող է բացակայել նրա նկատմամբ իմունիտետը:
Նոր շտամը նման է «A/H1N1pdm09» խոզի գրիպին, որի համաճարակը սկսվել է 2009 թվականին, սակայն ունի մի շարք տարբերություններ: Վիրուսը, որը հետազոտողները անվանում են «G4 EA H1N1», կարող է բազմանալ և բազմապատկվել այն բջիջներում, որոնք ծածկում են մարդու շնչառական ուղիները: