Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ․ նիստը հետաձգվեց. Տեսանյութ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
***
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին։
Zham.am

