Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
«Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) տնօրենների խորհուրդն իր նախագահ է ընտրել դարձյալ Վլադիմիր Եվտուշենկովին, նշված է կորպորացիայի հաղորդագրության մեջ, հայտնում է «РИА Новости»-ն։
«Բաժնետերերի տարեկան ժողովից հետո «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, փոխնախագահներ՝ Աննա Գրիգորեւնա Բելովան եւ Անդրեյ Անատոլեւիչ Դուբովսկովը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 27-ին առցանց ձեւաչափով տեղի ունեցած բաժնետերերի տարեկան ժողովում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմ եւ մեծացվել կազմի թիվը՝ 11-ից դարձնելով մինչեւ 12 մարդ: Խորհրդում վերընտրվել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Zham.am

