Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Մենք ունենք ակնկալիք». Ի՞նչ բովանդակություն ունի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիքի» դիմումը գլխավոր դատախազությանը

Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների անունից՝ գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին, մասնավորապես իշխանության յուրացման եւ ՍԴ-ի տապալման դեպքերի վերաբերյալ: Այս մասին գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողներին հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ Արսեն Բաբայանից այստեղ են եկել նաեւ ԲՀԿ-ից պատգամավորներ Միքայել Մելքումյանը, նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանը:

«Խոսքը արդեն երկու տարի սկսված ՍԴ լիազորությունների յուրացման մասին է, եւ այդ ընթացքում իրականացված ողջ գործընթացը»,-ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ հիմա դիմումը կհանձնի դատախազություն, կվերադառնա, ապա կշարունակի զրույցը լրագրողների հետ:

Վերադառնալուց հետո նա շարունակեց. «Բովանդակությունը արս երկու տարիների ընթացքում նախաձեռնված եւ իրականացված ողջ գործընթացի մասին է: Մասնավորապես, մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձեւով եւ խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար  իրականացրեց բազմաթիվ գործողություններ: Այդ թվում օրենքի խախտում կար, որ երկրորդ անգամ նույն անձին թեկնածու չէր կարելի ներկայացնել: Հետագայում եղավ Վահե Գրիգոևրյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը: Դրանից հետո ձեզ հայտնի օրենքների փոփոխությունները, մասնավորապես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու այդ ապօրինի կաշառքի օրենքը: Դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը թե ՍԴ նախագահի սանիկների հանդեպ, թե ընդհանրապես ոստիկանական ճնշումները ՍԴ դատավորների նկատմամբ:

Դրան հաջորդեց Սահմանադրության վերջին փոփոխությունները, այսօր էլ ԱԺ արտահերթ նիստում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետեւ ՍԴ մասին օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չէին արել:

Այդ ընթացքում զուգորդվեցին տարբեր հանցավոր արարքներ, օրինակ ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում, մինչդեռ մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվեն դատավորների լիազորությունները:

Բացի այդ, նաեւ պաշտոնական լիազորությունների անցում հոդվածով էլ ենք ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին եւ պաշտոնական լիազորությունները անցնելուն: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների ընթացքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարող են առաջարկություններ կարող են ներկայացնել միայն հեղինակը, խմբակցությունները կամ կառավարությունը, մինչդեռ մենք տեսանք, որ առաջարկություններ ներկայացվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի կողմից, ինչը ընդունվեց հանձնաժողովի կողմից: Սա եւս քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»,-ընդգծեց Բաբայանը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենց դիմումից, արդեն ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք ունենք ակնկալիք, որ ուզում ենք ապավինել իրավապահ համակարգի, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազության ողջախոհությանը: Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են, այդ փաստերը առավել քան անբեկանելի են: Ուզում ենք ակնկլել, որ դատախազությունը կառաջնորդվի բացառապես օրենքով եւ օրինականությամբ:

Այո, ես շարունակում եմ գլխավոր դատախազության՝ ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները, վստահ լինելով, որ այդտեղ որեւէ իրավական հիմք չկար, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռնպահ մնանք… ունենք այն ինչ ունենք, սա է ընթացակարգը եւ մենք դիմել ենք գլխավոր դատախազություն՝ ակնկակելով, որ նրա համար չափորոշիչը կլինի օրինականությունը»:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>